niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդերլանդացի հոգևորականը ցեղասպանությունից հայ երեխաների կյանք է փրկել

Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը եղեռնի
տարիներին հայ երեխաների է փրկել
Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հուշ-համերգ էր կազմակերպել նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը' «Սուրբ Կարապետ» եկեղեցու հետ համատեղ:
Այս միջոցառման հիմքում հետաքրքիր ու հոգեթով մի պատմություն է: Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը  հայանպաստ գործունեություն է ծավալել եղեռնի տարիներին, զանգվածային կոտորածներից կարողացել է փրկել  շատ հայ  երեխաների: Այսօր նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն իր տան արխիվում դեռ պահպանում է ահասարսուռ տարիների   հոգևորականի ուղարկած  նամակները, որոնք այսօր արժեքավոր վավերագրեր են ու ապտակ ցեղասպանությունը ժխտողներին: Այս նախապատմությունն էլ  երախտիքի հիմք է հանդիսացել կազմակերպելու  միջոցառումն ու  ոգեկոչելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Ի դեպ ապրիլի 24-ին ղողանջել են Մաստրիխտի Սուրբ Հովհաննես և Սերվատես եկեղեցիների զանգերը:
Հուշահամերգ-ցերեկույթը բացում է  Վազգեն-Սարգիսը, ով հակիրճ ներկայացնում է միջոցառման  նշանակությունը,  գնահատական տալիս ցեղասպանության երևույթին:
Սոպրանո Լիլիթ Սաթիի քառյակը' մասնակցությամբ Նելլի Արմենյանի, Պերճ  Ասատուրյանի և Շիրակ Շահինյանի հնչեցրեցին Կոմիտասի «Հով արեք», Եկմալյանի «Առավոտ լուսո» երգերը:
Արևելյան Բելգիայի ջութակահարների լարային քառյակը, որի կազմում է նաև հայազգի մասնակից Կարեն Աբրահամյանը կատարեցին Կոմիտասի  գործերից:
Պետեր վան Նունեն հուզիչ ոճով, երաժշտական կոմպոզիցիայով  ներկայացրեց Կոմիտասի կյանքն  ու գործը, իսկ գրող Արտակ Մանուկյանը կարդաց իր բանաստեղծությունները, հայտնեց, որ համայնքի հովանավորությամբ, շուտով Երևանում լույս է տեսնելու «Մեր արյան գինը» պոեմը:
Ասմունքով հանդես եկավ Շաղիկ և Հովսեփ Ասատրյանները:
Տպավորիչ էր Հայաստանի լավագույն դաշնակահարներից մեկի' Հայկ Մելիքյանի կատարումները:
Հուշ-ցերեկույթին մասնակցում էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում Հայաստանի Արտակարգ և  Լիազոր դեսպան  Ձյունիկ Աղաջանյանը:
Միջոցառումն ավարտվեց տարբեր երգչախմբերի միավորված ելույթով և սրբազան հայրերի աղոթքի խոսքով:
Միջոցառմանը ներկա էին նիդերլանդահայ տարբեր  կառույցների անդամներ, Լիմբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
«Նիդերլանդական Օրագիր»
Մաստրիխտ 25.04.2015-FOTO

Միջոցառման տեսաերիզներ
00
1
2
3
4
5
6
7
8
9.Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի  խոսքը Մաստրիխտում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպած ոգեկոչման հուշ-համերգի ժամանակ
10
12
Tags: Այցելություններ տպավորություններ, Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական օրագիր, հղումներ.կապ.համագործակցություն, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments