niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Պատարագ և ցերեկույթ Հերհուխովարդ քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին



Մայիսի 2, 2015 թվական
Հերթական անգամ Նիդեռլանդների Հերհուխովարդ քաղաքում, կաթոլիկ եկեղեցու կամարների տակ, հնչեց Հայոց Սուրբ Պատարագը: Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթ:
Ցերեկույթը բացեց Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանը: Նա խոսեց եղեռնի տարիներին մեր ժողովրդի կորուստների կողքին նրա ունեցած ձեռքբերումների ու հաղթանակների և դրանցում հայ եկեղեցու դերի մասին:
Այնուհետև ելույթ ունեցավ Վիգեն Սարգսյանը, որն իր խոսքում համառոտ ներկայացրեց 20-րդ դարի Առաջին Ցեղասպանության համառոտ պատմությունն ու նրա ճանաչման գործընթացում քաղաքական վերջին զարգացումները: Իսկ Նաիրի Հակոբյանը խոսեց ցեղասպանության հարցում թուրք ժողովրդի պատասխանատվության մասին:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգեթով «Հով արեք»-ն ու անմահական «Կռունկը»`Լիլիթ Առաքելյանի և Մարգարիտ Մանուկյանի հուզիչ կատարմամբ:
Հանդիսականներն ունկնդրեցին ասմունք` Անուշավան Կիրակոսյանի,Վիգեն Սարգսյանի ու Սուսաննա Հարությունյանի գեղեցիկ ընթերցմամբ: Նրանք կարդացին Գևորգ Էմինի, Վիլյամ Սարոյանի, Սիամանթոյի և Սոնա Արշունեցու ստեղծագործություններից: Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև համայնքի մանուկները: Հնչեց ջութակ՝ Վալենտինա Բեգլարյանի գեղեցիկ կատարմամբ:
Առանձնապես հուզիչ ու ազդեցիկ էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ, Հոգեշնորհ Սերովբե Վարդապետ Իսախանյանի խոսքը:
Նա ասաց, որ հայոց պատմությունը չավարտվեց 1915 թվականին: Այն շարունակվում է, քանի որ այսօր էլ մենք հավատարիմ ենք մեր եկեղեցուն, և մեր մանուկների շուրթերը բարբառում են հայերեն: Մեզ չեն կարող սպանել, «քանի որ մեր ազգը մեռնելու մտադրությամբ չի ապրում »:
«Գալ տարի հանդիպենք Վանում ու Սասունում»,- պատգամեց Հայր Սուրբը:
Պետք է հավատալ ու մեր հոգում վառ պահել այս գաղափարը՝ կենդանացնելով, ապրեցնելով ու հնչեցնելով մեր լեզուն, հավատարիմ մնալով մեր հավատքին, քանի որ օտարության մեջ «հայապահպանության փոխարեն հայակերտում է պետք մեզ»:
Սա էր Հոգեշնորհ Սերովբե Վարդապետի մյուս պատգամը ներկաներին:
Միջոցառմանը ներկա էր Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը: Նա իր ելույթում նշեց պատմական հիշողության կարևորությունը ազգի գոյատևման համար:
Առ աստված ուղղված միասնական աղոթքից հետո` ներկաները մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակի հոգեճաշին:
Tags: Հոլանդահայ կայքեր, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments