niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ինչու՞ են Եվրոպան այդքան գեղեցիկ պատկերացնում Հայաստանում

Սալբի Պոշկէզէնեան-Սեփոեան
Գողն ամեն տեղ նույնն է

Երևանում, երբ ի միջի այլոց տղուս հեծանիւի գողացման մասին յայտնեցի, ընկերուհիս խեղճացած տոնով ըսաւ.
-Ցաւօք այստեղ այդպիսի բաներ էլ են պատահում:
Իսկ ցաւօք ո՞րտեղ չեն պատահում նման դեպքեր: Եւրոպայում շատ սովորական երևոյթ է' ուստի իրեն պատմեցի անմիջական իմ շրջապատում պատահած դէպքերից մէկ երկուսը միայն.
-Հարազատս  Ամսթերտամում, երեխու սայլակով քայլելուց, իր ուսի պայուսակն են փախցնում :  Զոհը չէր կարող երեխուն թողած պայուսակի ետևից վազել:
- Պրուքսէլի փողոցներում, փորձում են սանիկիս ձեռքից փախցնել հեռախօսը, երեխան դիմադրում է, գլխից վիրաւորվելու գնով փրկում արդէն ջարդուած   հեռախօսը :
-Եղբայրս Պրուքսէլի ոսկերչական խանութում քանիցս ատրճանակով զինուած աւազակային յարձակումներու ենթարկուելէ ետք փակել է աշխատանոցը:
Ընկերուհիս հարց տուեց, բայց այդ անողները մուսուլմաններն են, չէ՞:
- Այո, մեդիայի ալ առաջին արձագանքը լինում է թէ՝  աւազակը կամ մարդասպանը արտերկրացիի արտաքինով է, և նման բաներ, բայց յաճախ աելի ուշ պարզւում է, որ մեղադրեալը ոչ մահմեդական, ոչ ալ ընդհանրապէս սևահեր չէ:
Երեկոյեան, Երևանում ապրող և երբէք իր երկիրը չկարօտող ֆրանսացի հարսիս պատմեցի ընկերուհիիս Եւրոպայի մասին ունեցած դրական ու վառ տպավորության մասին, աչքերը լայն բացած բացականչեց՝
- ամմմաաա
Ինչու՞ Եւրոպան այնքան գեղեցիկ են պատկերացնում այստեղ:
Ն.Օ. կողմից-Հրավիրում ենք քննարկման: Դուք կիսու՞մ եք հեղինակի տեսակետը: Պատահե՞լ են ձեզ հետ նման իրավիճակներ: Տարբերություն  գտնում  ե՞ք Հայաստանի և Եվրոպական քաղաքներում տիրող նմանատիպ դեպքերի միջև:

Մեկնաբանությունները նաև' այստեղ
Tags: Այլ, Առօրյա, Նամականի
Subscribe

Posts from This Journal “Այլ” Tag

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments