niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների համաժողով

Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների 13-րդ ամենամյա համաժողովը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաժողովին մասնակցում են նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը և Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, երկրներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման նոր մոտեցումները, իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից ներկայացվելու է նաև 2016-2020 թվականների տուբերկուլոզի հաղթահարման նոր ռազմավարությունը:

Համաժողովում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում հակատուբերկուլոզային ծառայության ստացիոնար և ամբուլատոր օղակներում 2014 թվականից ներդրված ֆինանսավորման նոր մեխանիզմները:

Tags: հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments