niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողով Հաագայում

Մայիսի 20-ից 21-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի գլխավորությամբ: Համաժողովի նպատակն էր` հաստատել Միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունեցին 75 երկիր և ստորագրեցին 64-ը: Խարտիան ստորագրող երկրների շարքում էր նաև Հայաստանը:

Համաժողովի ընթացքում նածարարի տեղակալ Շահվերդյանը մասնակցեց «Էներգամատակարարումն էկոլոգիապես մաքուր դարձնելուն» նվիրված քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձն այս ոլորտում, ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ապագա ծրագրերը:

Նա նշեց, որ ներկա պահի դրությամբ այլընտրանքային էներգիան կազմում է Հայաստանի էներգարտադրության ավելի քան 9 տոկոսը՝ հիմնականում բաղկացած լինելով ՀԷԿ-երից: Պետության կողմից առաջընթաց զարգացման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում քամու, արևի և երկրաբանական աղբյուրների էներգիայի զարգացմանը` նպատակ ունենալով առաջիկա տասնամյակում հասնել այլընտրանքային էներգարտադրության ավելի քան կրկնակի աճի:

Միջազգային էներգետիկ խարտիան նպատակ ունի զարկ տալու միջազգային համագործակցությանը և գործակցությունն` ուղղված էներգետիկայի զարգացմանը և այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը, խրախուսելու երկրներին զարկ տալու այլընտրանքային էնեգետիկ աղբյուրների զարգացմանը և աստիճանաբար ներդնելու էկոլոգիապես ապահով տեխնոլոգիաներ:

Համաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Շահվերդյանը հանդիպեց Ուկրաինայի էներգետիկայի և ածխահանման հարցերով նախարար Դեմչիշինի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվեցին էներգետիկայի զարգացման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Tags: հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments