niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև

2014 թ. ապրիլի 30-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև: Հուշագրի համաձայն` «PUM» կազմակերպությունը ՓՄՁ ...

2014 թ. ապրիլի 30-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև: Հուշագրի համաձայն` «PUM» կազմակերպությունը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում նպաստելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը` հոլանդացի փորձառու մասնագետների գիտելիքներն ու փորձը Հայաստանում տարածելու ճանապարհով: «PUM» կազմակերպությունը խորհրդատվութոյուն է իրականացնում 80 մասնագիտությունների համար:

Կենտրոնի և հիմնադրամի համատեղ ջանքով Հայաստանի մարզերում իրականացվելու են ջերմոցային բանջարեղենի և ջերմոցային հատապտուղների, պանրի և գինու արտադրության և զբոսաշրջության զարգացմանն ուղղված սեմինարներ: Փորձագիտական աջակցություն է տրամադրվելու չրագործության, պանրագործության, մսի վերամշակման և ընտրված այլ ոլորտների փոքր և միջին ձեռնարկություններին:

«PUM» կազմակերպությունը կարողությունների զարգացման միջոցառումներ է իրականացնելու նաև ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների համար:

Հուշագրի նպատակներն են


  • նպաստել Հայաստանի ՓՄՁ ոլորտի ընդհանուր զարգացմանը` ՓՄՁ-ներին թիրախային և արդունավետ աջակցություն ցուցաբերելու ճանապարհով,

  • բարելավել տեղական և օտարերկրյա շուկայի կարիքները բավարարող և հավելյալ արժեքով արտադրանքի որակը,

  • նպաստել ՓՄՁ-ների, հատկապես` արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների  միջազգայնացմանը:

Կազմակերպության մասին ավելի մանրաման իմանալու համար այցելեք «PUM»-ի պաշտոնական կայքը:

Tags: հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments