?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Զարթոնք»  պարի խումբը ստեղծվել է դեռ  2011թ փետրվարից իմ նախաձեռնությամբ և տեղի  հայ առաքելական եկեղեցու նախագահ Օնիկ Գելիչիի աջակցությամբ։
Պարի խմբի դասերը տեղի են ունենում ամեն կիրակի' եկեղեցուն կից սրահում։
Կան  տարբեր դժվարություններ, օրինակ' ամեն կիրակի չէ, որ եկեղեցու սրահը ազատ է լինում, կամ պարի խմբի անդամները չեն կարողանում ամեն կիրակի բոլորը միասին հավաքվել։ Դա , ինչ խոսք  խոչնդոտում է  նոր պարերի ուսուցմանն  ու կատարելագործմանը։ Խմբում տղաների պակաս  ունենք: Շատ կուզեինք, որ տղաները ևս ցանկություն հայտնեն խմբում ընդգրկվելու համար: Դժվարություններ ունենք կապված պարային հագուստների հետ, հատկապես ազգային տարազով ձևավորված հագուստներ ունենալու  համար դիմել ենք Հայաստաննի շատ կազմակերպությունների, առայժմ ապարդյուն են այդ ջանքերը, զանազան պատճառաբանությունները գործին լուծում չեն տալիս:
Պարի խմբի անդամների  միջոցներով մի կերպ լուծել ենք տարազներով հագուստներ ունենալու  խնդիրը:
Չնայած այս և բազում այլ  դժվարություններին «Զարթոնք» պարային խումբը կայացել է:  Համերգներով հանդես  ենք եկել տարբեր միջոցառումներին , մասնակցել   Հայաստանից հրավիրված տարբեր երգիչ, երգչուհիների համերգներին, հայ առաքելական եկեղեցու կազմակերպած  հանդիսություններին, Հայոց  Ցեղասպանության  հիշատակության  արարողություններին։
«Զարթոնք»-ի անդամների խաղացանկը հագեցված  է  ազգային   «Մշո քոչարի», «Լորկե», «Էջմիածին», «Ուզունդարա», «Ղարաբաղի եղնիկ», «Շատախի ռազմապար», «Ծիծեռնակաբերդ», «Տեր ողորմյա», «Կռունկ» և այլ պարերով:
Հայկական պարարվեստը իր բնույթով բազմազան է։ Բոլոր պարերն արտահայտոմ են մեր ժողովրդի կյանքն ու կենցաղը' երաժշտություն, շարժումներ և դիմախաղ,: Հենց այս արտահայտչաձևերով, իր  ուրույն  ոճով,«Զարթոնք»-ը փորձում է ներկայանալի  լինել սփյուռքի  մեր  հայրենակիցներին:
«Զարթոնք» խոսում է պարի լեզվով:
Լիլիթ Եղիազարյան
«Զարթոնք» պարային խմբի ղեկավար




Armeense Volksdansgroep Zartonq is opgericht op 6 februari 2011 door mij, Lilit Yeghiazarian als leidinggevende, met de steun van Onik Gelici, hoofd bestuurslid van de Armeens Apostolische kerk te Almelo. De danslessen vinden iedere zondag plaats in de activiteitenzaal naast de Armeense kerk.

Er zijn wel enkele moeilijkheden af en toe. De activiteitenzaal is bijvoorbeeld niet iedere zondag beschikbaar, doordat het gereserveerd wordt voor andere doeleinden en op de beschikbare zondagen kunnen de dansgroep leden niet altijdaanwezig zijn. Deze omstandigheden bemoeilijken en vertragen het leerproces van nieuwe dansen. Ook hebben wij momenteel een tekort aan mannelijke dansers. Voor de traditionele danskleding hebben wij verschillende instellingen in Armenië benaderd, maar na afwijzing besloten wij om de eerste danskledij met de middelen van de dansgroep leden zelf aan te schaffen.

Ondanks deze moeilijkheden is dansgroep Zartonq in stand gebleven en heeft verschillende optredens gegeven. Zartonq heeft opgetreden tijdens concerten met zangers en zangeressen uit Armenie, tijdens verschillende door de Armeense kerk georganiseerde evenementen en tijdens herdenkingsceremonies van de Armeense genocide.

Zartonq danst volksdansen genaamd: Msho Qochari, Lorké, Echmiatzin, Uzundara (bruidsdans), Karabaghi Yeghnik (hert uit Karabagh), Shatagi Razmapar (krijgersdans), Tzitzernakabert, Ter Voghormia, Krunk (kraanvogel) etcetera.Armeense dansen zijn erg divers. Ze zijn als het ware een uitbeelding van de cultuur en de levensstijl van de Armeense volk, door middel van muziek, beweging en gezichtsuitdrukking. Armeense dansen hebben een eigen manier van uitbeelden/uitdrukken, hier spreken we over een eigen danstaal.

Leidster en dansdocente Armeense Volksdansgroep Zartonq

Lilit Yeghiazarian