10 հունիսի, 2015 | 02:04
Հունիսի 9-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Դե Բալի» սրահում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով:
Կլոր սեղանին Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ազդեցության մասին խոսեցին նկարիչ և պոետ Գրիգոր Մոմջյանը և ռեժիսոր Թինա Բաստանջյանը: Ցուցադրվեց վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության թեմայով 2001թ. նկարահանված կարճամետրաժ ֆիլմը:
Կոմիտասի և Գյուրջիևի գործերի կատարմամբ հանդես եկավ Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Իսկենյանը:
Քննարկմանը դիտարկվեցին նաև հիշողության տարրը և դրա` արվեստի տարբեր միջոցներով հանրությանը փոխանցելու և իրազեկելու կարևորությունն ու դրան առնչվող խնդիրները:
ORER.EU