
Հայրերի օրը Աբովյան մշակութային կենտրոնում
Թեմա` Հայրերի օրվա առթիվ միջոցառում` հայոց լեզվի և երգի դասերի
երեխաների ելույթով: Հրավիրում ենք բոլորին մասնակցելու այս
միջոցառմանը: Այս միջոցառումը կազմակերպել են հայոց լեզվի
ուսուցչուհի` տիկին Նարինե Ասատրյանը և երգի ուսուցչուհի
տիկին Սվետլանա Աղաջանյանը:
Թվական` Շաբաթ, 20 հունիսի 2015, ժամը 16-ին
Վայրը` Աբովյան միության կենտրոն
Հասցեն` Weesperstraat 91 - Den Haag
Ծրագիրը` Աբովյան միության հայոց լեզվի և երգի սաների ելույթը,
երաժշտություն, երգ, արտասանություն և այլն:
Մուտքը` Մեծահասակներ`10 եվրո մեկ անձի համար, երեխաներ` անվճար
Տեղերը պետք է ամրագրել առաջիկա հունիսի 19-ից առաջ էլ. նամակով` info@abovian.nl քանի որ տեղերը սահմանափակ են
Առաջիկա միջոցառումներ Աբովյան միության կենտրոնում`
• Կիրակի 21 հունիսի 2015, ժամը 12-ին – Հանդիպում «Հոլանդիայի սոցիալական ապահովության օրենքների մասին տեղեկություններ» թեմայով
• Երեքշաբթի 23 հունիսի 2015, ժամը 19-ին – Հանդիպում Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության ղեկավար պարոն Արի Սլոբի հետ
• Կիրակի 28 հունիսի 2015, ժամը 12-ին – Հանդիպում «Լարվածության և մտմտուքի հաղթահարման մասին տեղեկություններ» թեմայով