niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայկական վիրտուալ համալսարանը առաջարկում է


Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր

Հայկական վիրտուալ համալսարանը առաջարկում է հայկական կրթություն, որի ծրագրում ներառված են 3 հիմնական բնագավառներ: Դուք կարող եք տեղեկություններ ստանալ յուրաքանչյուր դասընթացի նկարագրության, կրեդիտների և պահանջների մասին.


Դասընթացներն առաջարկվում են դասավանդման 7 լեզուներով.

  1. Արևելահայերեն

  2. Արևմտահայերեն

  3. Անգլերեն

  4. Ֆրանսերեն

  5. Ռուսերեն

  6. Իսպաներեն

  7. Թուրքերեն

Հայոց լեզու

Հայոց լեզվի ֆակուլտետը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել արևելահայերեն կամ արևմտահայերեն` որպես երկրորդ օտար լեզու: Դասընթացները նպատակ ունեն ամրապնդել և զարգացնել ուսանողների գրավոր և բանավոր խոսքը` ներգրավելով նրանց հայոց լեզվի աշխարհ: Դասընթացը ներառում է սկսնակներից մինչև բարձր մակարդակի հայերենի դասեր:

Հայոց լեզվի դասընթացների մակարդակները.


  1. Առաջին մակարդակ

  2. Երկրորդ մակարդակ

  3. Երրորդ մակարդակ

  4. Չորրորդ մակարդակ

  5. Ավագ մակարդակի խոսակցական հմտություններ - մաս 1

  6. Ավագ մակարդակի խոսակցական հմտություններ - մաս 2


Հայոց լեզվի դասընթացի հեղինակներ

[Հայոց լեզվի դասընթացի ծրագրեր]

Հայոց պատմություն

Հայոց պատմության ֆակուլտետը ուսանողին հնարավորություն է տալիս բացահայտել հայ ժողովրդի պատմական անցյալը և ներկան: Դասընթացները ներկայացնում են հայ ժողովրդի պատմության համապարփակ պատկերը` հին ժամանակներից մինչ մեր օրերը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Հայոց պատմության դասընթացի մակարդակներ.


  1. Հին շրջանի հայոց պատմություն

  2. Միջնադարյան հայոց պատմություն

  3. Ժամանակակից հայոց պատմություն

  4. 20-րդ դարի հայոց պատմություն


Հայոց պատմության դասընթացի հեղինակներ

[Հայոց պատմություն դասընթացի ծրագրեր]

Հայկական մշակույթ

Մշակույթի ֆակուլտետի դասընթացները ուսանողներին ներկայացնում են հայկական մշակույթի բնագավառների ներածությունը և հայերի մշակութային հարուստ ժառանգությունը ինչպես իր պատմական հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս:



  • Երաժշտություն

Շախմատ

ՀՎՀ շախմատի օնլայն դասերը մշակված են Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ: Դասընթացի նյութը հիմնված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված դասագրքերի հիման վրա: Օնլայն դասերը առավել գրավիչ դարձնելու, սովորողների ուշադրությունը գրավելու և զվարճալի խաղը ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորության համար օգտագործվել է օնլայն միջավայրում մուլտիմեդիա արդի տեխնոլոգիաներով աշխատելու ՀՎՀ փորձառությունը:
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել սովորողի առանձնահատուկ հմտությունները և սովորելու ունակությունները` ներառելով կենտրոնացումը, ստեղծագործական մտքի և ռազմավարական մտածողության զարգացումը: Ծրագիրը ունի երեք մակարդակ` տարրական, միջին և բարձր:

Շախմատի դասընթացներ


  1. Առաջին մակարդակ

  2. Երկրորդ մակարդակ

  3. Երրորդ մակարդակ


Շախմատի դասընթացի հեղինակներ
Շախմատի դասընթացների հիմնական նյութը հիմնված է հետևյալ անվանի գիտնականների աշխատությունների վրա.
Tags: հղումներ.կապ.համագործակցություն, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments