niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունը

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Հանս Հորբախը ավարտում է դիվանագիտական առաքելությունը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հորբախին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի և կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Դեսպան Հորբախը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, Հանս Հորբախը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման շուրջ:

Tags: Կարևոր, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments