niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ընդունել է նախարար Գաբրիել Ղազարյանին


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ քննարկել է ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, սպորտային մենեջմենթի, մարզաձևերի մասսայականացման և քարոզչության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը:
Նախարարը տեղեկացրել է դեսպան Աղաջանյանին, որ հայ մասնագետները ուրախությամբ կուսումնասիրեն հոլանդացի գործընկերների փորձը` այդ երկրում մեծ մասսայականացում վայելող ֆուտբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերում: «Զարգացնելով երկու մարզաձևերն էլ հնարավոր կլինի մեծ թվով պատանիների և երիտասարդների մոտ սեր և հետաքրքրություն առաջացնել սպորտի նկատմամբ»,- ասել է նախարարը: Նա նաև մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել հոլանդական կողմի ներկայացրած առաջարկությանը` շուրջ տարին գործող «Հայրենասիրական, մարզական-առողջարարական մանկական ճամբար» ստեղծելու մասին: «ՀՀ կառավարությունը ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, պատրաստ է աջակցել սպորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր հետաքրքիր գաղափար իրագործելու գործին: Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր մարզաբազաները պատրաստ ենք տրամադրել ճամբարներում բնակվող և մարզվող երեխաներին»,- եզրափակել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են նաև այս օրերին Երևանում ընթացող Համահայկական խաղերին, որին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանել բազմամարդ պատվիրակություն: «Նիդերլանդների Թագավորությունում բնակվում և մարզվում են հայազգի բազմաթիվ մարզիկներ, որոնք բավականին լավ հաջողություններ են գրանցում այդ երկրի առաջնություններում, ինչպես նաև Նիդերլանդները ներկայացնում են միջազգային մրցասպարեզներում: Նրանցից շատերը ցանկություն են հայտնում հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո»,- ասել է Ձյունիկ Աղաջանյանը:
Նախարար Ղազարյանն իր կողմից տեղեկացրել է, որ արտերկրում բնակվող բազմաթիվ հայազգի մարզիկների արդեն իսկ ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է և հետագայում ևս կշնորհվի ՀՀ քաղաքացիություն ու չի բացառվում, որ դրանց թվում լինեն նաև Նիդերլանդներում բնակվող մարզիկներ: «Սակայն, ցանկանում եմ տեղեկացնել, որ յուրաքանչյուր դեպքում մոտեցումը լինում է անհատական` ուսումնասիրվում է մարզիկի գրանցած մարզական ձեռքբերումները և անձնական տվյալները»,- փաստել է Գ. Ղազարյանը:

Tags: քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments