?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry




Խաչվերացի Կիրակի օրը, սեպտեմբեր 13-ին, տեղի ունեցաւ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցուն կից գործող «Սբ. Գրիգոր Նարեկացի» կիրակնօրեայ դպրոցի նոր տարեշրջանի բացումը: Երեխաներն ու իրենց ծնողները նախ այցելեցին «Սուրբ Հոգի» եկեղեցի, ուր տեղի ունեցաւ աշակերտների օրհնութիւնը, այնուհետեւ սկսուեց նոր ուսումնական տարին:
Դպրոցն ունի շուրջ 100 աշակերտ: Դասաւանդւում են թէ արեւելահայերէն եւ թէ արեւմտահայերէն, հայոց պատմութիւն եւ կրօն, կայ նաեւ պարի խմբակ` բոլորն էլ արհեստավարժ ուսուցիչներով, ովքեր իրենց կամաւոր եւ նուիրեալ ծառայութիւնն են բերում մեր մանուկների հայեցի դաստիարակութեան ի նպաստ:
Դպրոցը սիորվ պատրաստ է ընդունել նոր աշակերտներ: Իմ կոչն ու յորդորն է մեր ծնողներին, որ իրենց երեխաներին բերեն դպրոց եւ աջակցեն նրանց հայկական դաստիարակութեան:

f_eko.JPG