?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

17 սեպտեմբեր 2015 22:10
Նոյյան տապանի նմանատիպը գտնվում է Նիդերլանդներում (ֆոտո)


Յոհան Հուբերսն ատաղձագործ է, ով ավելի քան 3 տարի կառուցել է Նոյյան տապանի հսկայածավալ նմանատիպը, որի ամբողջ գործընթացի համար ծախսել է ավելի քան 1 միլիոն ֆունտ: Մեկ օրվա ընթացքում ավելի քան 3000 զբոսաշրջիկներ կարող են այցելել Նիդերլանդների Դորդրեհտում գտնվող Հուբերսնի հսկա փայտե նավակը:  Ներկայումս այդտեղ նաև առկա են երկու կինոթատրոններ և ռեստորան՝ կենդանաբանական այգով: Բոլոր կենդանիներն այստեղ ներկայացված են զույգերով:  Սակայն նրանք միայն պլաստիկ են՝ իրական չափսերով:

Հուբերսը ոգեշնչվել է այս նախագծով այն բանից հետո, երբ երազում տեսել է, թե ինչպես է իր հայրենի Հոլանդիայի մի մասը ողողվում ջրհեղեղով այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում: Քանի որ հոլանդացիները բնույթով տպավորվող անձնավորություններ են,  նա անմիջապես հանձն է առել ստեղծել տապանը:

life.panorama.am