niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հաագայում

Հոկտեմբերի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Հաագայի քաղաքապետարանում կազմակերպել էր ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և դատարանների, երկրի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:




Բացման խոսքում Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ներկայացրեց հայ ժողովրդի համար պետականության վերականգնման խորհուրդը և անդրադարձավ անկախության տարիների հիմնական ձեռքբերումներին: Դեսպան Աղաջանյանը նշեց, որ Անկախության տոնն առավել է կարևորվում այս՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, քանզի անկախ հայրենիքի գոյությունը, որի համար դարեր շարունակ պայքարել է հայ ժողովուրդը և տոկացել, նրա հարատևության դրսևորումն է: Դեսպանը ներկաներին հրավիրեց դիտելու նաև Հաագայի քաղաքապետարանի նույն սրահում զուգահեռ շարունակվող, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի նյութերը, որոնք, ցավալիորեն, խորհրդածելու և այսօրվա մերձավորարևելյան haagaիրադարձությունների հետ շատ զուգահեռներ անցկացնելու հնարավորություն են տալիս: Նա շեշտեց, որ, թեև բազմիցս հնչում են «Այլևս երբեք» կոչերը, սակայն քաղաքական կառույցները լիարժեքորեն դասեր չեն քաղում անցյալից՝ ապագայում նման սխալներ թույլ չտալու համար:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ցուցահանդեսի հոլանդական մամուլի պատրաստմանն աջակցած Դըրք Ռուդսանդը: Նա ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները` շեշտելով, որ դրանք հստակորեն ցույց են տալիս, որ իրադարձությունների ծավալման ժամանակ միջազգային հանրության համար որևէ գաղտնիք չի եղել թե՛ դրանց ընթացքի, և թե՛ դրանց բնույթի տեսակետից, ինչը փորձ է արվում ներկայումս կասկածի տակ առնել:

ՀՀ Անխախության տարեդարձին հայ կոմպոզիտորների ստողծագործությունների կատարմամբ հանդես եկան դուդուկահար Ռոստամ Հակոբջանյանը և սոպրանո Սվետլանա Աղաջանյանը:

Tags: Իրադարձություններ.դեպքեր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments