?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հեյդար Կոնչան հոկտեմբերի 18-ին այցելել է  Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցել համայնքի ղեկավարների հետ: Ինչպես  հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ:Հանդիպմանը, որը կայացել է Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Ներկա է եղել նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Փիթր Օմտզիխտը` Քրիստոնեա -Ժողովրդավարական կուսակցությունից:Կոնչան իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայոց Ցեղասպանության
խնդրին: Նա նշել է, որ հայկական միջավայրում նա իրեն զգում է ինչպես տանը, իսկ հայկական կոտորածները նախորդ դարի սկզբին ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն. «Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը ենթարկվեց աղետալի ևարյունալի դեպքերի: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր»:
Ալի Հեյդար Կոնչան մասնակցել նաև կիրակնօրյա պատարագին: