?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունները համակարգող միություն (SCAON)

«SCAON» - ը իրականացնում է բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն, մատչելի և որակյալ ծառայություններ Նիդերլանդների Թագավորությունում և Հայաստանի Հանարապետությունում:
«SCAON» - ը իրականացնում է հետևյալ ծառայությունները՝

- Փաստաբանական
- Իրավաբանական խորհրդատվության
- Նոտարական կարգով իրավաբանական փաստաթղթերի վավերացան
- Իրավաբանական անձանց փաստաթղթերի պետական գրանցման վերակազմակերպան և աջակցման
- Բիզնես խորհրդատվության
- Փաստաբանական գործընթացի (Նիդերլանդների Թագավորությունում, Հայաստանի Հանարպետությունում և ԼՂՀ-ում)
- Թարգմանչական
- Գովազդի նկարահանում, մոնտաժ և տեղադրում հեռուստաընկերություններում, համագործակցում է մի շարք հեռուստաընկերությունների հետ ինչպես հոլանդական այնպես էլ Հայկական.
- Տուրիզմի և այլն::......Lees meer


Դիմե՛ք մեզ և մեր մասնագետներն անմիջապես կզբաղվեն յուրաքանչյուր քաղաքացու խնդրով և ողջամիտ ժամկետներում կօգնեն ձեզ:

Ձեր պահանաջով մեր մասնագետները, որպես լիազոր ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանում և ԼՂՀ-ում

CAON

CAON

«Արի տուն» - 2012 բարեգործություն

«Արի տուն» - 2012 ծրագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի Հանրապետություն մեկնած երիտասարդների այցը այս տարի նույնպես լի էր բարեգործություններով: Բարեգործական ակցիայի շրջանակներում այս անգամ ընդգրկված էին մի շարք կրթահամալիրների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: «Արի տան» մասնակիցները իրենց անմիջական մասնակցությամբ, ՆՀԿՀՄ-ի նախագահի օգնական Նիկոլայ Խաչատուրյանի գլխավորությամբ այցելելով ստորև նշված կրթօջախներ՝ կատարել են հետևյալ բարեգործությունները:

Մասնավորապես Երևանի թիվ 168 դպրոցի սոցիալապես անապահով ընտանիքներինին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ հատկացվեց 10.000-ական դրամ:

Նույն դպրոցին նվիրվեց տեսախցիկ և 100.000 դրամ:

Աջակցություն ցուցաբերվեց Արմավիր քաղաքի թվով 10 սոց. անապահով ընտանիքներին, յուրաքանչյուր ընտանիքին հատկացնելով 15.000-ական դրամ:

3 սոց. անապահով ընտանիքների ուսանողներին հատկացվեց 60.000-ական դրամ իրենց ուսման վարձը վճարելու համար:

ՆՀԿՀՄ-ի լրատվական ծառայության բաժին

Հոլանդահայերը միասնական են անարդարության դեմ. Dear Angel-ի և SCAON-ի համտեղ դատապարտող հայտարարությունը

Հայտնի դարձավ, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Զինված ուժերի
սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնվել է Ադրբեջան, իբր պատիժն այստեղ կրելու համար:

Անմիջապես Ադրբեջանի նախագահ Ալիևը ներում է շնորհել մարդասպանին:
2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ
ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Սպանությունն իրագործվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպա մասնակցում էին ՆԱՏՕ-ի
«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։
Պղպջակը,որ իբր հնարավոր էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ունենալ ,,պայծառ,, ապագա
ազատության լայն երաշխիքներով, հօդս ցնդեց:
Մարդասպան Սաֆարովին անմիջապես ազատ արձակելով Ալիևը ապացուցեց,
որ բուդապեշտյան գործողությունն ունեցել է նախորոք ծրագրված ուղղվածություն և հովանավորվել է պետական ամենաբարձր մակարդակներով:
Նրա ազատ արձակումը’ հենց նրա ծննդյան տարեդարձի օրերին, կասկած չի թողնում այն կոռուպցիոն համաձայնության մասին, որ ձեռք է բերվել հունգարական կողմի հետ:

Փաստորեն հունգարական կողմը ընդառաջ է գնացել Ադրբեջանի պրովոկացիային’
կնքել է գաղտնի,խայտառակ գործարք:

Պատմության մեջ սա լկտիության և սանձարձակության եզակի դրսևորումներից է:
Նիդերլանդահայ համայնքն ու շատ կազմակերպություններ իրենց վրդովմունքն ու
ցասումն են հայտնում հունգարական արդարադատության ատյանների այս խայտառակ ու անսպասելի որոշման դեմ:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի բանակցությունների գործընթացում այլևս չհավատալ Ադրբեջանի իշխանությունների և ոչ մի հավաստիացումներին:

ՈՒղղերձն ստորագրել են հոլանդահայ մի շարք կազմակերպություններ:


Dear Angel կազմակերպության մամուլի բաժին:
Նիդերլանդների Թագավորությունում հայկական կազմակերպությունները համակարգող միության(SCAON) լրատվության բաժին:

_________________________________________________________________________________________________________________________-

Abovian Ա Բ Ո Վ Յ Ա Ն

Armenian Cultural Association in The Hague

ԱԲՈՎՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
2012 – 2013


Հոլանդահայ Աբովյան մշակութային միության ուսումնական ծրագրի շրջանակում գալիք շրջանի համար մատուցվում են հետևյալ դասընթացները :

Դասերի ծրագրի մասին տեղեկատվության օր` կիրակի, 24 հունիսի 2012, ժամը 15-ին
Հասցեն` Weesperstraat 91 – 2574 VS Den Haag


Տեղեկություն և արձանագրություն`
Էլ. փոստ` info@abovian.nl – Հեռախոս` +31704490209
Վայր` Weesperstraat 91 – 2574 VS Den Haag


1. Հայոց լեզու մեծահասակների համար – Ուսուցիչ` Ավո Կիրակոսյան
Ո՞ւմ համար`          Սկսնակներ և միջին մակարդակ
Տևողությունը`        15 դաս, ամեն դասը 2 ժամ
Արժեքը`                  150 եվրո


2. Հայոց լեզու երեխաների համար – Ուսուցչուհի` Քրիստին Մելիքյան
Ո՞ւմ համար`          7-ից 15 տարեկան հայ երեխաներ
Տևողությունը`        Ուսումնական տարի, 14 օրը մեկ, կիրակի օրերը
Խմբեր`                     Տարբեր տարիքային խմբակներ
Արժեքը`                  100 եվրո մի երեխայի և 150 եվրո նույն ընտանիքի երկու երեխայի համար


3. Ֆրանսերեն լեզու մեծահասակների համար – Ուսուցիչ` Մաթո Հախվերդյան
Ո՞ւմ համար`           Սկսնակներ և միջին մակարդակ
Տևողությունը`         12 դաս, ամեն դասը 1-ից 1,5 ժամ տևողությամբ
Արժեքը`                    75 եվրո


4. Երգեցողության դասեր երեխաների համար – Ուսուցչուհի` Սվետլանա Աղաջանյան
Ո՞ւմ համար`           Երեխաներ 6 տարեկանից
Տևողությունը`         Ուսումնական տարի, 14 օրը մեկ, կիրակի օրերը
Արժեքը`                   30 եվրո ամեն մի երեխայի համար, եթե մասնակցում են հայոց լեզվի դասերին
                                   Այլ անձերի համար` ըստ փոխադարձ համաձայնության


5. Պարի դասեր – Աբովյան միության պարախումբ – ուսուցիչ` Գագիկ Ավետիսյան
Ո՞ւմ համար`           Երեխաներ և մեծահասակներ, ովքեր սիրում են պարել
Տևողությունը`         Ամեն կիրակի, 1 ժամ տևողությամբ պարապմունք
Արժեքը`                   25 եվրո ամսական յուրաքանչյուր մասնակցի համար


This mail comes to you within the framework of activities by Abovian Armenian Cultural Association (www.abovian.nl) in The Hague. If you are not interested in receiving our mail please let us know and you will be removed from our list. If you know other people who might be interested in receiving our mail, please send us their e-mail address. Please send your reactions to: info@abovian.nl.

Abovian

Armenian Cultural Association in The Hague

Հայկական պարի պարպմունք մեծահասակների համար
Պարուսույց` Գագիկ Ավետիսյան
Ձեզ հրավիրում ենք մասնակցելու այս պարապմունքին:


© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն


Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը
Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մասնակիցները:
Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց. «Ամեն անգամ հանդիպելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ոգեշնչվում եմ, որովհետև ծրագիրն իրոք այնքան հրաշալի է և գեղեցիկ, որ աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք է բերում հայ երիտասարդներին` համախմբում, մերձեցնում, միաժամանակ նրանց մեջ ամրապնդում ազգային մշակույթը, Մայրենի լեզուն պահպանելու, Հայրենիքը սիրելու զգացումը»: Ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին:

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի «Վիկտորիա և Գրիգոր Թյությունջյան» վարժարանի մայրենիի ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով «Արի տուն» ծրագրի իրականացման համար, նշեց. «Հայրենիքից դուրս լինել և մնալ հայ, ապրել հայկական ավանդույթներով դժվար է, սակայն ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը միմյանց են միացնում աշխարհի հայերին»:

Ռուսաստանի Պերմի մարզի Հայկական մշակույթի կենտրոնի «Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ժասմեն Հայրապետյանը ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրեց Պերմի հայկական համայնքի մասին գրքեր և դպրոցի գործունեության վերաբերյալ տեսաերիզներ:

«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին կմասնակցի ԱՄՆ-ից, Վրաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Հոլանդիայից ժամանած շուրջ 200 երիտասարդ:


Վառվեց առաջին խարույկը
Հունիսի 22-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն-2012» ծրագրի առաջին փուլի փակման արարողությունն ու վառվեց արիտունյան ջերմ ու տաքացնող խարույկը։
Ծրագրին ու Հայաստանի հրաժեշտ տվեցին մասնակիցներ Ռուսաստանից, Վրաստանից ԱՄՆ-ից, ովքեր երկու շաբաթ հետաքրքիր, ճանաչողական ժամանակ անցկացրին Հայաստանում, այցելեցին պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, եկեղեցիներ, իսկ վերջին մի քանի օրը հյուրընկալվեցին գեղատեսիլ բնության գրկում գտնվող ճամբարում։

Ճամբարային 3-4 օրվա ընթացքում արիտունցիները ողջունելի նախաձեռնություն էին ցուցաբերել։ Հասցրել էին ոչ միայն հայերենի այբուբենը սերտել, այլև՝ հայերեն ասմունքել, երգել ու պարել, ինչն էլ նրանք մեծ ոգևորությամբ, ամենայն պատասխանատվությամբ ներկայացրին փակման ընթացքում։

Հայաստանի վաստակավոր մանկավարժ, ԵՄՀ-ի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Յուզբաշյանը, ով հյուր էր եկել արիտունցիներին, իր մաղթանքն ուղղեց նրանց ու շնորհավորեց, որ պարերի ու երգերի միջոցով կարողացան փոխանցել իրենց հոգու ջերմությունն ու սերը առ հայրենիք։

Միջոցառման ավարտից հետո ոգևորված արիտունցիները գրկախառնվում, շնորհավորում էին միմյանց, կարծես հաջող էին հանձնել իրենց կյանքի ամենակարևոր քննությունը, քննություն, որը կոչվում է Արի տուն…
AAE Եվրոպայի Հայերի Համագումար

Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին
Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին

Կարեւոր այս բացահայտման առիթով

Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին

«Բազմահազար ընթերցող ունեցող շվեդական “Expressen” օրաթերթի մայիսի 29-ի համարում հրապարակված՝ ««Մոդերաթ» կուսակցության բարձրաստիճան անդամի նոր պաշտոնը՝ սուր քննադատության առարկա» խորագրով հոդվածը իր տեսակի մեջ յուրահատուկ է:

Հայ ընթերցողի համար Յորան Լինդբլադ անունը անծանոթ չէ: Իշխող կուսակցության այս բարձրաստիճան անդամը մինչեւ 2010 թվականը եղել է Շվեդիայի Ռիքսդագի պատգամավոր, Եվրոպառլամենտում մի ժամանակ եղել է Հայաստանի մասին համազեկուցողը, ուր եւ ամբողջությամբ լծվել է Ադրբեջանա-թուրքական կառքին՝ ողջ կարողությամբ ծավալել հակահայկական գործունեություն:

2010 թվականի պառլամենտական ընտրություններին վարել է բացահայտ հակահայ եւ միակողմանի քաղաքականություն: 2009-ին Ռիքսդագում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին ներկայացրել է ադրբեջանամետ բանաձեւ, որի նմանակը կրկին անգամ Ռիքսդագին ներկայացրեց ազգությամբ թուրք պառլամենտականը: Երկու դեպքում էլ նախագծերը մերժվեցին: Նույն օրերին, Յորան Լինդբլադը, հայկական կողմին մեղադրել է իր անձի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի մեջ:

Լինդբլադը ընտրվել է նաեւ Եվրոխորհրդի պառլամենտական ասոցիացիայի փոխնախագահ:

“Expressen” թերթը մանրամասնորեն բացահայտելով Լինդբլադի գործունեությունը, որպես Եվրոպայում ադրբեջանական շահերի պաշտպանության ջատագով, գրում է. «Լինդբլադի ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց, նրա հետ կապնվում են «ադրբեջանական եվրոպական կազմակերպությունից» եւ այնուհետեւ 2010-2011 թվականներին սկսվում է նրա լոբբիստական աշխատանքը, նշված կազմակերպության Բրուսելյան գրասենյակում: Հիշյալ կազմակերպությունը հաստատուն կապեր ունի Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի հետ»:

Թերթը մեջբերումներ կատարելով նաեւ «Վիքիլիքսից» մանրամասնորեն բացահայտում է ադրբեջանական նշյալ կազմակերպության իշխանածին  էությունը, քողազերծում նրա ոչ անկախ եւ ոչ դեմոկրատական էությունը:

Այնուհետ “Expressen”-ը անդրադառնում է նավթարդյունաբերության եկամուտներին, ալիեւյան կլանի ողջ գործունեությանը, որ թե տնտեսապես եւ թե քաղաքականապես «պատկանում են Ադրբեջանի բացարձակ վերնախավին եւ տիրում՝ ըմպելիքից սկսած մինչեւ խավիար արտադրող ընկերություններին»:

Հոդվածը շվեդական Amnesty international-ի ներկայացուցիչ՝ Էլիզաբեթ Լոֆթգրենից հղում կատարելով, գրում է,- «Նա, ով  աշխատում է նման կազմակերպության մեջ եւ Ադրբեջանի համար կատարում է լոբբիստական ծառայություն, պետք է տեղյակ լինի, որ նպաստում է մարդկային իրավունքների ոտնահարմանը»:

Երբ թերթի լրագրողը հարց է տվել Յորան Լինդբլադին իր ստացած վարձատրության չափի մասին, նա միմիայն ասել է, որ «դա պայմանագիր է իր եւ գործատուի միջեւ եւ ըստ պայմանագրի իրաունք չունի այդ մասին խոսել»:

Օրինաչափության չհամընկնող այս «լոբբիստական» պաշտոնի ընդունման համար Յորան Լինդբլադը, ինչպես ասում են, չորս կողմից սուր քննադատության է ենթարկվել:

Եվրոմինիստր Բիրգիտտա Օհլսոնը կտրուկ արձագանքել է.- «Եթե տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա դա խիստ մտահոգիչ է: Ադրբեջանը  դիկտատորական երկիր է, ուր ռեժիմի քննադատությամբ հանդես եկող բլոգերները, ազատ լրագրողներն ու այլախոհները հալածանքի են ենթարկվում: Անընդունելի եւ դատապարտելի է, որ  շվեդական պառլամենտի նախկին պատգամավորը տուրք վճարի  ադրբեջանական հետաքրքրություններին»:

Ադրբեջանական այս ողորմելի լոբբիստը քննադատության է արժանացել նաեւ իր իսկ կուսակցության՝ «Մոդերաթ»-ների կողմից.  «Եթե իրականություն է, որ նա գործում է այդ ռեժիմի համար, ապա դա խնդրահարույց երեւույթ է, քանի որ  հակասում է կուսակցության հիմնական արժեքներին»,- ասել է «Մոդերաթ»-ների խմբի ղեկավար Աննա Կինգբերգ Բաթրան:

Սուր քննադատությամբ են հանդես եկել նաեւ «Կանաչ»ների եւ «Ձախ կուսակցության» ներկայացուցիչները:

Ռիքսդագում եւ «Ձախ կուսակցության» արտաքին հարցերի հանձնախմբի ներկայացուցիչը այս կապակցությամբ ասել է, որ «նման գործելաոճը եւ դիկտատուրի կողմից վարձատրումը պարզ է, որ բացարձակապես անընդունելի է: Յորան Լինդբլադը պարզապես շատ վատ դատողություն ունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Իսկ եկամուտների ներկայացման առումով թեպետ թղթի վրա թվում է թե չկա կեղծիք, սակայն պարզ է, որ նա ոչ պարկեշտ կերպով ավելացրել է իրեն հասանելիք երաշխավորված եկամուտը»:

Եվրոպայի Հայերի Համագումարը, լուսաբանող այս հոդվածի հրապարակման կապակցությամբ, իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին, համոզում հայտնելով, որ Յորան Լինդբլադի ճակատագիրը սպասում է նաեւ բոլոր այն ծախու պաշտոնյաներին ու  գործիչներին, ովքեր դավաճանելով իրենց խղճին ու մարդկության իդեալներին եւ անտեսելով պատմական ճշմարտությունները, կատարում են իրենց քաղաքական կյանքի ամենախոշոր սխալը:

                                                                                                         Եվրոպայի Հայերի Համագումար

Տեղեկատվական գրասենյակ

info@aaeurop.com

email@aaeurop.org