niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մարտուն Էլբակյան. «Երբ Մայր Հայրենիքն է գնահատական տալիս, այն արթնացնում է մի այլ զգացում»

...
Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացողների թվում են մանկավարժներ Սվետա Աբրահամյանը,Նարինե Մելքոնյանը , Մարտուն Էլբակյանը:
  Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային  ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ: Ավելի վաղ «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ, երկարամյա մանկավարժ Սվետա Աբրահամյանը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  «Մայրենիի պաշտպան» անվանակարգում արժանացել էր մրցանակի և դիպլոմի:


ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը աշխատանքային այցով գտնվելով Նիդերլանդներում հոկտեմբերի 17–ին Նիդերլանդների Թագավորության ՀՀ դեսպանատանը հանդիպում է  ունեցել հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներին, խոսել նախարարության ծրագրերից, պարգևներ հանձնել հայապահպանության գործում առավել  աչքի ընկած կազմակերպություններին, անհատներին:
Ի թիվս մյուսների' պարգևատրվածների թվում  «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպության նախագահ Մարտուն Էլբակյանն  արժանացավ «Մայրենիի դեսպան» մեդալին: «Նիդերլանդական օրագիր»-ը հարցազրուց  ունեցավ պարոն Էլբակյանի հետ, որն էլ ներկայագնում ենք ստորև.



- Դուք նախագահում եք «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպությունը և միաժամանակ ղեկավարում նույն կազմակերպության բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցը և մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայազգի և իրենց հայ համարող մարդկանց հայերենի բազայի վրա սովորեցնում են հոլանդերեն: Պարոն Էլբակյան պատմեք Ձեր գործունեության մասին:

– Առաջին հերթին կցանկանայի իմ շնորհակալական խոսքն ասել «Նիդերլանդական օրագիր» կազմակերպության աշխատակիցներին: Հարցի պատասխանը ծավալուն է, կաշխատեմ պատասխանել կարճ:

«Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին և գործում է արդեն շուրջ երեք տարի: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է կրթական հարցերով, կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված հիշարժան թվերին, տարելիցներին և տոներին:

Կրթական համակարգը հիմնականում բաղկացած է երկու մասերից՝ բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցն է և մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայերենի բազայի վրա սովորեցնում են հոլանդերեն:

Այս դպրոցներն էլ ունեն իրենց խմբերը. բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան դպրոցում գործում է երկու խումբ՝ այբբենարանի խումբ և մայրենի դասընթացի ուսուցման խումբ: Մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայերենի բազայի վրա սովորում են հոլանդերեն, նույնպես բաղկացած է երկու խմբերից՝ մեծահասակ-տարեցների, ովքեր ցանկանում են գրագետ ձևով խոսել և գրել հոլանդերեն, դրանով նրանք հնարավորություն են ստանում ավելի ազատ և անկաշկանդ շփվել իրենց շրջապատող հասարակության հետ: Եվ երիտասարդների խումբ, որտեղ նույնպես հայերենի բազայի վրա սովորում են հոլանդերեն: Սակայն այս խմբում սովորողների հիմնական նպատակն է՝ քաղաքացիություն ստանալու քննություններին և պետական քննություններին նախապատրաստվելը:

Բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցը մյուս տարի կտոնի իր տասամյա տարելիցը: Իսկ մեծահասակների դպրոցն այս տարի սկսեց իր վեցերորդ ուսումնական տարին:

– Պարոն Էլբակյան «Նիդերլանդական օրագիր»-ը հաճախ է անդրադարձել Ձեր կողմից ունեցած հաջողություններին և ձեռքբերումներին, այդ թվում՝ 2013 թվականին արժանացել եք և համարվում եք այդ թվականի Նիդերլանդների Թագավորության լավագույն «Ուսման վարպետ» տիտղոսակիրներից մեկը: Ինչպիսի՞ տպավորություններ ունեցաք:

- Առավելապես այն, որ սփյուռքում գտնվելու տարիներին առաջինը հոլանդական հասարակության կողմից նկատվեց և գնահատվեց այն գործընթացը, որով զբաղվում էի ես: Այն տեղի ունեցավ պարգևի հանձելու արարողությամբ և կազմակերպված էր հիմնականում Նիդերլանդների կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովի և Եվրոմիության կրթագիտական հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից: Ինձ համար անակնկալ էր, որովհետև հանձնաժողովը, որն ընտրում էր հաղթողներին, զգալի խիստ մոտեցումներ էր ցույց տվել և բազմաթիվ ներկայացվածներից միայն հինգը դարձան և արժանացան տարվա լավագույն «Ուսման վարպետի» կոչմանը:

–Իհարկե, դա մեզ համար մեծ պատիվ էր և «Նիդերլանդական օրագիր»-ը տարվա լավագույն իրադարձությունների շարքում նշեց այդ:

-Դրա համար էլ եմ Ձեզանից շնորհակալ, ես կարդացել եմ այդ մասին: Ձեր հոդվածից հետո այդ մասին անդրադարձել էին նաև Հայաստանի որոշ թերթեր:

– Լավագույն ուսման վարպետների հետ, կարծեմ, հանդիպում էր կազմակերպել Նիդերլանդների թագավորը, ով և զրուցել է Ձեզ հետ: Հետաքրքիր են մանրամասները:

– Այդ հանդիպման արարողությունը կազմակերպվել էր բնակարանային կորպորացիաների կողմից, որոնք նշում էին իրենց 100-ամյա հոբելյանը: Իմ բնակարանային կորպորացիան երկու բնակչի էր հրավիրել մասնակցելու այդ հոբելյանին, որոնցից մեկը ես էի: Եվ պատիվ ունեցա մի քանի հոգու հետ միասին հանդիպել Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի հետ: Զրույցին անդրադարձել են նաև հոլանդացի թղթակիցները: Համաձայն թագավորի հետ հանդիպումների պրոտոկոլի՝ հանդիպման ոչ բոլոր մանրամասնություններն է թույլատրվում տարածման արժանացնել: Սակայն այդտեղ չկար ոչ մի գաղտնիք: Այդ մասին ես արդեն պատմել եմ Ձեզ: Ես հպարտ եմ, որ արքան մտահոգված է իր բնակիչների հոգսերով: Զրույցի ընթացքում նշեցի նաև իմ գործունեության և հայ լինելու մասին:

– Պարոն Էլբակյան, քիչ առաջ մենք միասին գտնվում էինք ՀՀ դեսպանության կողմից հրավիրված ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ կազմակերպված հնդիպմանը: Ում կողմից մի քանի մանկավարժների թվում նաև Դուք պարգևատրվեցիք «Մայրենիի դեսպան» մեդալով, որին պատկերված է հայերի գրեր ստեղծող Մեսրոպ Մաշտոցը: «Նիդերլանդական օրագիր»-ն այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորում է նաև Ձեզ և մյուսներին, ովքեր արժանացել են նման պատվի: Ի'նչ զգացողություն ունեք:

Պատասխան – Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ես շնորհավորել և նորից եմ շնորհավորում մյուս մեդալակիրներին: Գիտեք, սա մեծ պատիվ էր: Մեծ պատիվ, որովհետև տարիներ շարունակ բնակվելով սփյուռքում կարողացել ես անաղարտ պահել մայրենի լեզուն և ոչ միայն անաղարտ պահել, այլ նաև փոխանցել մատաղ սերնդին, դրա հետ միասին զբաղվելով նաև հայեցի դաստիարակության հարցերով: Եվ այդ գործընթացը գնահատվել է Մայր հայրենիքի կողմից: Ես բարձր եմ գնահատում այս մեդալին արժանանալը: Դա ՀՀ կառավարության, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և առավելապես սփյուռքի նախարարության ուշադրությունն է: Եվ գնահատանքի է արժանի այն բանի համար, որ ուշադրության կենտրոնում է պահվում սփյուռքում ապրող հայրենակիցների գործունեությունը: Որի համար էլ ես իմ շնորհակալական խոսքն եմ հղել սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին:

– Հիմա մի փոքր պրովոկացիան հարց: Դուք արժանացել եք Նիդերլանդների լավագույն «Ուսման վարպետ» կոչմանը և Հայաստանի կողմից «Մայրենիի դեսպան» մեդալին: Ո՞րն եք ավել թանկ գնահատում:

– Գիտեք, երկուսն էլ անհամեմատելի են: Երկուսն էլ թանկ են: Երբ Մայր հայրենիքն է գնահատական տալիս, այն արթնացնում է մի այլ զգացում, իսկ Եվրոմիության մեջ եվրոպական կրթական համակարգերի կողմից կոչման արժանանալն այլ որակավորման գնահատական է: Իսկ մեր ազգի սուրբ Մեսրոպ Մաշտոցի նկարով և նրա կողմից ստեղծված տառերով զարդարված «Մայրենիի դեսպան» մեդալը, որն ես անձամբ ստացել են նախարարից, կրում եմ իմ սրտի մոտ:

-Շնորհակալություն պարոն Էլբակյան: Ցանկանում ենք Ձեզ նորանոր հաջողություններ ի փառս մեր Հայաստանի Հանրապետության:

– Շնորհակալություն Ձեզանից և «Նիդերլանդական օրագիր» կազմակերպության բոլոր անդամներից՝ ուշադրության և աջակցության համար: Ամեն մի փոքր հաջողությունն անգամ մեր ժողովրդին տեղյակ պահելու համար:

Ա.Կնյազյան
«Նիդերլանդական օրագիր»
17-10-2015

's-Hertogenbosch



Tags: Այցելություններ տպավորություններ, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments