niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

«Չճանաչված երկրներ, ո՞րն է խնդրի լուծումը» խորագրով սեմինար Ամստերդամի համալսարանում

aa_vanb.JPGԻնչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած Ադրբեջանի համառ ջանքերին Ամստերդամի Բաց Համալսարանում  այսօր տեղի ունեցավ  Արցախի անկախության խնդիրներին  վերաբերող  «Չճանաչված երկրներ, ո՞րն է խնդրի լուծումը» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էր Նիդերլանդների Հայ Դատի  կոմիտեն' Արցախի և Նիդերլանդների խորհրդարանականների մասնակցությամբ


Հիշյալ թեմայով սեմինարի կազմակերպումը սկանդալային էր  Ադրբեջանի համար:  Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանությունը, տեղի ադրբեջանական ու թուրքական  կազմակերպություններ նախօրոք էին փորձում  ձախողել սեմինարի անցկացումը' բողոքի նամակներ հղելով Նիդերլանդների խորհրդարան, կառավարություն և նույնիսկ համալսարանի ղեկավարությանը:  Ադրբեջանական տոտալիտար ռեժիմը սպասարկող չինովնիկները ստացան իրենց պարտադրանքին համարժեք պատասխան: Նիդերլանդների խորհրդարանի սոցիալիստական (SP) կուսակցության խմբակցության պատգամավոր Հարի Վան Բոմելը դեսպանի նամակը որակեց իր հասցեին արված  «պարզ ու քաղաքական ահաբեկություն»: Ավելի հստակ պատասխան էր տվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Լիլյան Պլումենը. «Մենք այս հարցը դնելու ենք Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում: Մենք ապրում ենք ազատ երկրում և պարոն Վան Բոմելը ունի ազատ խոսքի բոլոր իրավունքները»:
Երբ Նիդերլանդական Օրագրը ադրբեջանական ձեռնարկի ձախողման այս լուրը տարածեց նաև ռուսական լրատվամիջոցներով, սա հունից հանեց  ադրբեջանական իշխանության սպասարկու քարոզչամեքենային: "Հանրահայտ" vesti.az-ի թղթակիցը   մարիխուաննայի ու Արցախի  օղու օգտագործման չափաբաժինների   ազդեցությամբ ու այլ զառանցանքներով  բացատրեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորի ու կառավարության անդամի վերաբերմունքը 20% տարածքային ամբողջականությունը խախտված Ադրբեջանի նկատմամբ:
Սեմինարի մասին ամբողջական  հոդված դեռ կլինի:
Այժմ ներկայացնում ենք «Նիդերլանդական Օրագրի» հատուկ թղթակից Մարիշա Շիկի լուսանկարային ռեպորտաժը այսօրվա  սեմինարից:
Լուսանկարներն ամբողջությամբ կտեղադրվեն  մոտակա ժամերին:

Լրացուցիչ և մեծադիր լուսանկարներ ֆեյսբուքյան էջում '( 1 )





Tags: Իրադարձություններ.դեպքեր, Կարևոր, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments