niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, «Մանկական եվրատեսիլ - 2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ինԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին Հայաստանը կներկայացնի 12-ամյա Միքայել Վարոսյանը:
Համոզված ենք, որ միահամուռ ուժերով, միավորելով մեր ձայները, կնպաստենք մեր փոքրիկ հայրենակցի հաղթանակին:

Միքայել Վարոսյանի մասին
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը:
Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012 թ-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված եւ սիրված մրցույթում:
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:
Միքայելը 2013 թ-ից մասնակցում եւ ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012 թ-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013 թ-ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:
2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:
Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:
Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր:
2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաեւ հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերը եւ ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը:
Մրցութային երգի մասին
Միկան այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կրում է ՛՛LOVE՛՛ խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Մրցութային տեսահոլովակի մասին
Մրցութային ՛՛LOVE՛՛ երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո եւ երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան եւ իր օգնականները փորձում են կազմակերպել եւ կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համերաշխություն եւ բարություն տարածել ողջ աշխարհում: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն եւ ուշադրություն է պահանջում, իսկ կարեւորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:
Տեսահոլովակը կարող եք դիտել հետեւյալ հղումով՝

Մրցույթին հայաստանյան մասնակցության մասին
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ -2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արեւիկ» խումբը եւ 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր)  նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել  է 2011 թ-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի (http://www.junioreurovision.tv/page/videos?id=160883): Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:

-
-
-

Tags: Առաջին էջ, Լուսանկար. տեսանյութ, հղումներ.կապ.համագործակցություն, տոնավաճառ ցուցահանդեսներ
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments