niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդերլանդներում ինչպես են դիմավորում ձմեռը

Դիանա Ավետիսյան
«Սուրբ Մարտին»-ի տոնը
(без названия)
Նոր տարին և Սուրբ ծնունդը հայերի թերևս ամենասիրելի տոներից կարելի է համարել: Տվյալ տոները, կարծես, հայտարարում են ձմռան լիիրավ իշխանության հաստատման մասին: Սակայն Նիդերլանդներում ձմռան գալիքն  ազդարարվում է շատ ավելի վաղ: Տարվա այս եղանակն իրենց հետ բերում են երկրի սիրելի սրբերը` Մարտինը, Կլաասը և Թոմասը: Սուրբ Մարտինին, ում տոնը նշվում է նոյեմբերի 11-ին, նվիրված է 40 եկեղեցի Նիդերլանդներում և 400 եկեղեցի Բելգիայում:
Մեր օրերում ամենահիշարժան «մարտինյան» տոնակատարություններն անց են կացվում Վենլո քաղաքում: Քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել Սուրբ Մարտինին՝ Եպիսկոպոսի հագուստով: Նա քաղաքով շրջում է հին կառքով` նվագախմբի ուղեկցությամբ, որի անդամներն իրենց ձեռքերում պահում են շաղկամից պատրաստված փոքրիկ լապտեր: Տվյալ տոնի գլխավոր ուտեստն է համարվում տապակած սագը: Ըստ լեգենդի, սագերն իրենց կռնչոցով խանգարում էին Սուրբ Մարտինին իր քարոզն իրականացնելու պահին: Սուրբ Մարտինը, զայրանալով ասել է, որ սագերը շատ ավելի նախընտրելի են տապակած վիճակում: Մեկ այլ լեգենդի համաձայն, սագերն իրենց խռխռոցի շնորհիվ բացահայտել են սրբի թաքստոցը, որն իր հերթին գտնվում էր այդ նույն սագերի տնակում: Վերոհիշյալ դեպքից հետո մարդիկ պատժում են թռչուններին Սուրբ Մարտինի հիշատակի օրը:
«Մարտինյան» տոնի հետաքրքիր ավանդույթներից մեկը կարելի է համարել առաստաղից փակցված անակնկալ պարկերը, որոնց միջուկը կախվաց է հյուրերի տարիքից և նախասիրություններից: Կոնֆետներով, խաղալիքներով, հուշանվերներով լցոնած պարկերը տոնակատարության ավարտին այրում են, և «միջուկն» ընկնում է ցած: Սակայն այժմ անվտանգության կանոններից ելնելով կոնֆետները և բոլոր նվերները «տեղափոխվել են» մեծ զամբյուղներ, որոնց պարունակությունը տոնակատարության ավարտին շրջվում է հյուրերի վրա՝ տանտերերի անմիջական աջակցությամբ:
Հենց այսպիսի ուրախ տրամադրությամբ և հետաքրքիր ավանդույթների ուղեկցությամբ էլ Նիդերլանդները դիմավորում է ձմեռը:
(без названия) (без названия)

Tags: Այլ, Առօրյա, Հետաքրքիր է, Նամականի
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments