niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

«Գիտաժողով «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով

Ինչպես արդեն ներկայացրել ենք, Ամստերդամի Ազատ համալսարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Գիտաժողով «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով:

http://niderlandakan.livejournal.com/143123.html
Գիտաժողովի աշխատանքներին ներկա էր և լուսանկարչական ապարատով իր մասնակցությունն ունեցավ (178foto) Նիդերլանդական օրագրի հատուկ թղթ. ՄԱՐԻՇԱ ՇԻԿԸ:


a_arcr.JPG

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատ հանձնախմբի

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2015 թվականի նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր՝ Հարի Վան Բոմելը և Արցախի խորհրդարանի պատգամավոր՝ Արմեն Սարգսյանը: Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին սպառնալից բողոքներ էր ուղարկել Նիդերլանդների պատգամավորի մասնակցությունը խոչընդոտելու համար: Այս քայլը հակառակ արդյունքը ունեցավ Ադրբեջանի համար և գիտաժողովը մեծ ճանաչում ստացավ այս աննախադեպ գործողության պատճառով: Խորհրդարանը և կառավարությունը խստորեն դատապարտեցին Ադրբեջանի դեսպանի գործողությունները՝ այն որակելով, որպես խոսքի ազատության բռնությունների արտահանման փորձ:

Հարյուրին մոտ մարդ տեղավորող դահլիճը լեփ-լեցուն էր և հետաքրքրվողները եկել էին երկրի բոլոր ծայրերից: Ելույթների շարքը բացեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Գևորգ Կարապետյանը: Նա խոսեց Ադրբեջանի վերջին շրջանի սանձարձակ գործողությունների մասին և հանրության բոլոր օղակների պարտականության մասին՝ իրավիճակի վրա ազդելու անհրաժեշտության վերաբերյալ: Հաջորդ ելույթ ունեցողը համալսարանի ժողովրդագրության բաժնի դասախոս՝ տիկին Կոմպանյենն էր, որը Արցախի հակամարտության գիտական վերլուծությունը կատարեց և խոսեց Կովկասի հարավում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Հարի Վան Բոմելը երրորդ դասախոսն էր, որն առաջին հերթին պատմեց իր տպավորությունների մասին՝ ամռանը Արցախ կատարած այցելության վերաբերյալ: Ականատեսի աչալուրջ աչքով նա կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել էր Արցախը և ուրույն պատկեր ներկայացրեց: Խնդիրը չափազանց բարդ համարելով նա համոզմունք հայտնեց, որ բավարար ջանքերի և կամքի շնորհիվ հնարավոր է գտնել դեպի կայուն խաղաղություն տանող ճանապարհը: Արմեն Սարգսյանը ներկայացրեց ամենավերջին իրավիճակը Արցախում. Նրա կարծիքով ամենակարճ ճանապարհը Արցախի հակամարտության լուծման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային ճանաչումն է: Բոլոր ելույթ ունեցողներին հարցեր տրվեցին դահլիճից: Երեկոն եզրափակեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը: Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, հատկապես Հարի Վան Բոմելից Արցախ կատարած այցելության համար, նա նշեց, որ բոլոր օղակներում և մակարդակներով պետք է լուծումներ գտնելու փորձեր արվեն: Նա ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանական սփյուռքի որևէ ներկայացուցիչ այսօր չմասնակցեց այս գիտաժողովին՝ բաց թողնելով լավագույն առիթը երկխոսություն սկսելու:

Ընդհանուր առմամբ գիտաժողովը դիտվեց չափազանց հաջողված, քանի որ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը և մասնակցությունը գերազանց էր: Հայ Դատի հանմձնախումբը շարունակելու է այս ջանքերը և ներդնելու է ամեն ինչ Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ:


_________________

Նիդերլանդական Օրագիր добавил(а) 178 новых фото в альбом «Գիտաժողով «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով» — здесь: Vrije Universiteit Amsterdam

Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments