ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԵԼ
Նոյեմբերի 28-ին Մաստրիխտում «Սբ. Կարապետ» եկեղեցու շենքի գնման առիթով
նախատեսված «Սյունիք» -«Ամբերդ» միացյալ պարային համույթի բարեգործական
համերգը չի կայանալու, այդ մասին Նիդերլանդական օրագրին հաղորդեցին համերգի
կազմակերպիչները:

Բանը նրանում է, որ համերգասրահը կազմ ու պատրաստ էր անցկացվող բարեգործական համերգին, բավական տոմսեր արդեն վաճառվել էին: Համերգի չեղարկումը կապված է վերջին քաղաքական զարգացումներին, անվտանգության , նաև խմբին վիզաների տրամադրման խնդիրներից:
Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սբ. Կարապետ» եկեղեցու պատասխանատուները խնդրում են հանրությանը այս խնդրին մոտենալ ըմբռնումով' անհարմարության համար հայցելով նրանց ներողամտությունը:Միառժամանակ հայտնվում է, որ ՆՈՐ ՏԱՐՎԱ դեկտեմբերի 31-ին 'Maastricht Music Hall' սրահում կազմակերպվող միջոցառումը ՈՒԺԻ ՄԵՋ Է:
Բարեգործական համերգի տոմսերի գումարները հետ կվերադարձվեն, իսկ համերգը տեղի կունենա մեկ այլ հարմար պահի: