?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՎԵՐԵՎԻ ՏԵՔՍՏԸ ՆՈՐ  Է ԱՎԵԼԱՑՎԵԼ

Նիդերլանդական օրագիրը մրցույթի պահին տեղադրել էր 11 համարի տակ
հանդես եկած մեր մասնակցի այս տեսաերիզը, և խնդրել քվեարկել մեր
մասնակցի օգտին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԱԿՏԻՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ ՍՏԱՑԱՎ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ' 12 ՄԻԱՎՈՐ:ՆԱ 2-րդն ԷՐ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ: Հաղթեց Մալթայի ներկայացուցիչը:
__________________
Հոլանդիայի հայ համայնքի  սիրելի՛ բարեկամներ.

Մրցույթը հեռարձակվելու է նոյեմբերի 21-ի երեկոյան ժ. 19:30-ին`
NPO3 հոլանդական հանրային հեռուստաալիքով:

ava_si.JPG

Հիշեցնում ենք, որ վաղը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Մանկական եվրատեսիլ - 2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելու  է 12-ամյա  տաղանդավոր երգիչ Միքայել Վարոսյանը:
Համոզված ենք, որ միահամուռ ուժերով, միավորելով մեր ձայները, կնպաստենք մեր փոքրիկ հայրենակցի հաղթանակին:
Չմոռանաք լիցքավորված պահել Ձեր հեռախոսները, Ձեր փոքր ուշադրությունը աշխարհում հայի ինքնության ու հեղինակության գրավականն է:
Կապուտաչյա Միքայելին ծովում եղող կաթիլների չափ հաջողություններ:

.

.
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային “LOVE” խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո:
Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝
Սերբիա
Վրաստան
Սլովենիա
Իտալիա
Նիդերլանդներ
Ավստրալիա
Իռլանդիա
Ռուսաստան
Մակեդոնիա
Բելարուս
Հայաստան
Ուկրաինա
Բուլղարիա
Սան Մարինո
Մալթա
Ալբանիա
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի: