niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ 2016



Սիրելի հայրենակիցնե'ր, բարեկամներ, նիդերլանդահայ համայնքի հարգելի քույրեր և եղբայրներ, մոտենում է 2016 թվականը' կանխատեսումների, նոր ծրագրերի մշակման ու իրականացման մի նոր ժամանակաշրջան, որի սպիտակ թերթերը դեռևս լրացվելու են:

Թեև դեռ մեր տրամադրության տակ են անցնող' 2015թվականի վերջին օրերն ու ժամերը, այնուամենայնիվ կարող ենք ասել, որ անցնող տարին արդյունավետ էր նիդերլանդահայ կառույցների ու կազմակերպությունների գործունեության առումով :
Շուտով հրաժեշտ ենք տալու՝ 2015 թվականն ամբողջությամբ, որի ընթացքը նախանիշ էր Հայոց ցեղասպանության ոճրագործությունը դատապարտող 100-րդ տարվան : 100 տարի պայքարի ու արդարության վերականգնման համար ' խոնհարումը Մեծ եղեռնի անմեղ զոհերի ու նրանց սրբագործված հիշատակի համար, ոճիրն ու եղեռնը ենթակա չեն ժամանակային սահմանափակման: Դժբախտաբար անմասն չմնացինք նոր մարտահրավերներից: Ցեղասպանության դատապարտման տարվա հենց մեկնարկում հետևեց թիկունքից հարվածը' Գյումրիում իրականացվեց Ավետիսյանների դաժան ու հանելուկային սպանությունը:
Սա չվհատեց, որպեսզի միասնական ու համախումբ բռունցքվենք ու աշխարհով մեկ բարձրաձայնենք մեր ցավի ու ցասումի մասին: Աշխարհի քաղաքներում բարձրացված բողոքի հուժկու ցույցերը դրա վառ ապացույցն են, իսկ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող երկրների ու բնակավայրերի քանակը շարունակեց ավելանալ: 2015թվականին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող երկրների թվում են Բոլիվիան, Ավստրիան, Լյուքսենբուրգը, Բրազիլիան, Պարագվայը, Չիլին, Ռուսաստանը, Գերմանիան, Չեխիան:
Աշխարհի իրադրությունը, աշխարհաքաղաքական զարգացումները շեշտակի ու արագ տեմպերով փոփոխության են ենթարկվում  և պետք է պատրաստ լինել դիմակայել դրան:
Մեր հայրենիքն ունի բազմաթիվ այլ կնճռոտ հարցեր ու խնդիրներ, որ կարոտ է լուծման:
Այս ամենի ֆոնին լավատես ենք ապագայի հանդեպ, սպասումով ենք նայում գալիք օրերին' արժևորելով ձերքբերումները ' հետևություններ անելով բացթողումների համար: Գալիք տարի նշելու ենք մեր անկախ հարենիքի 25-ամյակը: Կուզեինք Հայաստանը տեսնել հզոր ու միասնական, իսկ նրա բնակիչներին ուրախ, կեսախինդ ու հպարտ: Կուզեինք Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել, իսկ Հայ Դատի արդարացի լուծումը իրականացված:

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ :

Թո'ղ  2016 թվականը հաջողություններ բերի, պարգևի շատ սեր և երջանկություն, լինի խաղաղության և կայունության տարի:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի հանգիստ:
«Նիդերլանդական Օրագիր»

2015 թվականի նիդերլանդահայ կյանքի  հիշարժան տարեթվեր
1.2015 թվականն աչքի ընկավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների առատությամբ:
Դեռ ապրիլի 9-ին ձայների 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը ընդունեց մի որոշում, որով ըստ էության կանաչ լույս էր վառվում ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անարգել անցկացման համար:
Հայոց Ցեղասպանության թեման լայնորեն են շոշափել նիդերլանդական լրատվամիջոցները:
Նիդերլանդական Օրագրի ռեպորտաժները' Հայոց Ցեղասպանության-100 ամյակի միջոցառումներից
2.Ապրիլի 9-ին  ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունում  «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» անվանակարգում մրցութային հանձնաժողովի որոշմամբ ի թիվս այլ լրատվամիջոցների «Նիդերլանդական օրագիր»-ը «Էլեկտրոնային լրատվամիջոց»  անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի և  դիպլոմի:

3.Նիդերլանդներում հայկական եկեղեցիների նամակը վարչապետ Ռուտեին :

4.
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը:

5.Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի
շնորհավորանքները Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակի առիթով:

6.Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:
Հայկական արվեստը ներկայացվել են երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով:
7.Հոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներ այցելեց  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

8.ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացան  մանկավարժներ Սվետա Աբրահամյանը,Նարինե Մելքոնյանը , Մարտուն Էլբակյանը:
Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային  ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ: Ավելի վաղ «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ, երկարամյա մանկավարժ Սվետա Աբրահամյանը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  «Մայրենիի պաշտպան» անվանակարգում արժանացել էր մրցանակի և դիպլոմի:
9.Ամստերդամի Ազատ համալսարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Գիտաժողով «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով:
10.Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում սկիզբ դրվեց նորաբաց հայկական  «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը:
Tags: Առաջին էջ, Առօրյա, Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Կարևոր, Հետաքրքիր է, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ, հաղորդագրություն. միջոցառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments