niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Համերաշխ ու միասնական դեպի նոր հաղթանակներ

«Նիդերլանդական օրագիր»-ը Ամանորի կապակցությամբ
շնորհավորանքներ է ստանում իր բարեկամներից



«Նիդերլանդական օրագիր»-ը  Ամանորի կապակցությամբ հրավերներ ու շնորհավորական նամակներ է  ստանում իր ընթերցողներից, Նիդերլանդահայ համայնքներից ու կազմակերպություններից: Շնորհավորական բարեմաղթանքներ ու ջերմ խոսքեր են մեզ հղել ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի մասնաճյուղից,  Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, «Օրեր» Եվրոպական ամսագրից, տարբեր երկրների հայկական համայնքներից:Անխտիր շնորհակալություն հայտնելով բոլորին մեկառմեկ,  կրկին անգամ շնորհավորելով գալիք Նոր Տարվա կապակցությամբ, չենք կարող չկիսվել նամակներում հայտնված ցանկություններով ու բարեմաղթանքներով:
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի մեր  գործընկերները  շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, հույս են հայտնել 2016 թվականի հայկական լրատվական դաշտը տեսնել  ողողված ավելի շատ դրական լուրերով, իսկ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը նոր ծիլեր տված ու ամրացած:  «Նիդերլանդական օրագրը» իր Նոր Տարվա ուղերձով միացել է մեր գործընկերների այս մաղթանքին և սփյուռքի հայության ցանկությունն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել: Նաև ուրախ ենք, որ շարունակվելու է «Հայերն այսօր»-ի հետ մեր  համագործակցությունը գալիք տարում՝ շունչ տալու համար նոր գաղափարներին ու ձեռնարկներին:
Ամանորյա բարեմաղթությունների  երկու նամակ ստացել ենք ՀՀ սփյուռքի նախարարությունից:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորելով մեր խմբագրակազմին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ, բարձր է գնահատել մեր օրագրի գործունեությունը, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով լուսաբանելու, Հայ Դատը և Հայոց պահանջատիրության խնդիրներն անաչառ ձևով հանրությանը ներկայացնելու համար:
Մյուս նամակում սփյուռքի նախարարը մասնավորապես հետևյալ լավատեսությունն է հայտնել . « 2016 թվականին տոնելու ենք երկու հայկական պետությունների 25-ամյա տարեդարձները՝ լուսավոր ապագային միտված տեսլականով: Աշխատենք ու արարենք հանուն 25-ամյա անկախ Հայրենիքի հզորացման, հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հանուն Հայ դատի արդարացի լուծման, հանուն դժվարության մեջ հայտնված հայերի աջակցության և գոտեպնդման...»:
Մյուս տոնական նամակը, որ կուզեինք առանձնացնել, ստացել ենք նիդերլանդահայ համայնքի ակտիվ անդամ Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանից, ում հայրենասիրական գործունեության մասին մեր օրագիրը մեկ անգամ չէ, որ գրել է: Նրա ակտիվ ջանքերով  Ամստերդամի կամուրջներից մեկն անվանվել է «ARMEENSEBRUG»: Մեջբերում պարոն Ռոմաշուկ Հայրապետյանի նամակից.
«Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան զույգ տոներուն ուրախ առիթով, կը մաղթենք ձեզի քաջ առողջություն, երջանկություն, երկար տարիներու կյանք և ամենայն բարիք:-Գրել է նա:
Թող բոլոր Հայ ընտանիքներու տներուն մէջ, առատ լինի Աստուծո օրհնությունն ու պարգեւները, խաղաղությունը, սերը, իմաստությունը և հարգանքը:
Այս ուրախ առիթով, սրտանց կը շնորհավորեմ նաև «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի մրցանակի պարգեվատրումը, ՀՀ Սփյուռքի Նախարարության, Ռուսաստանի Հայերի Միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի կողմից, այս ամենամյա պատվաբեր մրցանակին արժանանալը, ապացույցն ու արդյունքն է ձեր մատուցած ազգային զոհողության և քրտնաջան աշխատանքին:
Կավարտեմ երկտողս, մաղթելով մեր ժողովրդին համբերություն, տոկունություն
և հաղթանակներ»:
«Նիդերլանդական օրագիր»-ը լավատեսորեն միանում է  նամակներում  հնչեցրած  դրական նոտաներին: Կրկին շնորհավորելով մեր հավատարիմ ընթերցողներին, մեջբերում ենք  պարոն Ռոմաշուկ Հայրապետյանի նամակի վերջին բառերը '
Ուրախ Նոր Տարի:

aaanam.JPG
Պարոն Ռոմաշուկ Հայրապետյանի ջանքերով տեղադրված Ամստերդամի «Հայկական կամուրջ» ցուցանակը:
[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]

[Շնորհավորանքի տեքստներ]


Tags: Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments