?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդներում Հունվարի 21-23-ը ներկայացվեց
Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի
հոլանդերեն հրատարակությունը


Հունվարի 22-ին Նիդերլանդներում Ռումինիայի դեսպանությունում, Ռումինական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի հոլանդերեն թարգմանության շնորհանդես-քննարկումը:

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում Ռումինիայի դեսպան Իրենի Կոմարոչին, ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչներ, ռումինացի և հոլանդացի մշակութային գործիչներ: Հիմնական բանախոսը հեղինակն էր, ով իր ելույթում անդրադարձավ գրքի կարևորությանը պատմական փաստերի վերաբերյալ տարբեր երկրների ընթերցողների իրազեկվածության բարձրացման առումով, ինչպես նաև խորը ցավ ապրած ու տառապանք կրած մարդկանց համար մոռացության, վրեժխնդրության ու ներման բարդագույն ընտրության հոգեբանական հետևանքներին:

Հունվարի 23-ին գիրքը ներկայացվեց Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոնում: Միջոցառման շրջանակներում Վարուժան Ոսկանյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերապրածների համար սփյուռքահայ գաղթօջախներում նոր կյանք սկսելու առանձնահատկությունները:

«Շշուկների Մատյան» վեպի հոլանդերեն թարգմանությունը հոլանդացի ընթերցողներին և հոլանդահայերին է ներկայացվել նաև Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում:

Գրքի հոլանդերեն թարգմանությունն իրականացրել է Յան Վիլեմ Բոսը և հրատարակվել է «Պեգասուս» հրատրակչության կողմից: