?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ev_a.JPG

Եվա Գևորգյան անունն առավել հայտնի դարձավ Ռուսաստանի (Россия-1) հեռուստատեսության կազմակերպած "Синяя Птица" (կապույտ թռչուն) պատանի ստեղծագործողների մրցույթից հետո, որն ի դեպ դեռ շարունակվում է: 11-ամյա աղջնակի կատարումը աննկատ չմնաց հանրության ու մասնագետների ուշադրությունից: Ի դեպ Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջում, մենք ևս անրադարձել էինք պատանի դաշնակահարի հիանալի կատարմանը'  Ճանաչեք.սա հայուհի, 11-ամյա Եվա Գևորգյանն է վերտառությամբ: Ռոսիա-1 հեռուստաալիքը  իր յութուբյան էջում զետեղելով Եվայի կատարմամբ տեսաերիզը գրել է, որ հիշյալ կոնկուրսի նպատակը նոր անունների բացահայտումն է, ովքեր մի քանի տարի հետո միջազգային լայն ճանաչում են ունենալու: Այսպիսով պատանի մասնակիցները հնարավորություն ունեն իրականացնելու իրենց երազանքը:Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների:
Իրոք լավ հեռանկարներ են  բացվել մանկահասակ Եվայի  համար: Մեզ հասցեագրած   նամակում Եվայի հայրը' Բակ Գևորգյանը գրել է , որ աղջնակը տարբեր հրավերներ է ստացել աշխարհի տարբեր երկրների ճանաչված բեմերից,ցավոք Ռուսաստանի ֆինանսաճգնաժամային պայմաններում ռուսական ռուբլով իր ստացած աշխատավարձը հնարավորություն չի տալիս հոգալու օրեցոր աճող հրավերների իրականացումը:
« Ցավոք սրտի չեմ կարողանում իմ եկամուտներով համապատասխանել Եվայի տաղանդի մասշտաբին...» -գրել է մեզ Եվայի հայրը:
Պարզապես անհրաժեշտ են հովանավորներ,  գոնե   հրավիրված երկրներ  մեկնելու ճանապարհածախսը հոգալու համար:Կարծում ենք  անելիք ունի Ռուսաստանի հայերի միությունը: Եթե կլինեն աջակիցներ կարող են հայտնել մեզ: Նիդերլանդներ հրավերք ստանալու դեպքում «Նիդերլանդական օրագիր»-ը ևս պատրաստ է օգնել տաղանդաշատ հայուհուն: