niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում
Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր
դեսպան Յոհաննես Դաումային:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Նախարարը դեսպանի հետ զրույցում կարևորել է երկու երկրների՝ արդարադատության ոլորտում ունեցած համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպան Յոհաննես Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, մարդու իրավունքների պաշտպանությանը, խտրականության վերաբերյալ օրենսդրությանն ու դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Tags: հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments