niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Թուրք ռեկտորի կարծիքով իր դեմ գրագողության մեղադրանքները հայերի ձեռքի գործն են

Թուրք ռեկտորի կարծիքով իր դեմ գրագողության մեղադրանքները հայերի ձեռքի գործն են

Ռոտերդամի իսլամական համալսարանի ազգությամբ թուրք ռեկտոր Ահմեթ Աքգյունյուզը մեղադրվում է գրագողություն կատարելու մեջ:

Թուրքական «Odatv» լրատվական կայքը, հղում անելով Հոլանդիայում հայտնի Volkskrant թերթին հարցազրույց տված գիտնակնանների խոսքերին, գրում է, որ Աքգյունդյուզն իր աշխատություններում տեղեկություններ է օգտագործել առանց՝ հղում անելու սկզբնաղբյուրներին: Ըստ գիտնականների՝ դա ոչ այլ ինչ է, քան՝ գրագողութուն է:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ մտերիմ կապեր ունեցող սույն համասարանի ռեկտորը հայտնի է  ալևիների, քրդերի, հայերի, ինչպես նաև Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի աջակիցների հասեցին արած բազմաթիվ բացասական հայտարարություններով:

Աքգյունդյուզը գրագողության մասին լուրերը հերքող հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ այս մեղադրանքները հայերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ԱԶԿ-ՔԲԿ) կողմնակից «բանսարկուների» ձեռքի գործ են:

Աղբյուր`   Ermenihaber.am
Tags: հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments