niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նայմեխեն քաղաքի ՄՀՀ կազմակերպության Վան մեկօրյա դպրոցի 11 սաներ տառաճանաչ դարձան


Նիդերլանդների Թագավորության Նայմեխեն քաղաքի ՄՀՀ կազմակերպության Վան մեկօրյա դպրոցի 11 սաներ տառաճանաչ դարձան ու փայլուն ելույթ ունեցան իրենց ավարտական հանդեսին: Նրանց էին միացել  մյուս երեխաները,ովքեր դեռևս սովորում են այբբենարանը,ինչպես նաև նախակրթարանի 4 սաները:

Դպրոցի մանկավարժները յուրաքանչյուր կիրակի սիրով ընդունում են նրանց ու  իրենց անմնացորդ գիտելիքները փոխանցում մատաղ սերնդին' կերտելով  վաղվա  հայեցի  դաստիարակված քաղաքացուն՝ գրագետ, հայախոս ու հայրենասեր:Պետք էր լսել նրանց արտասանությունները, տեսնել բեմադրությունները' դերասանական շնորհը(«Բարիկենդանը»,«Սուտասանը») , երգերի հայկական երաժշտական ելևէջների ճիշտ,
ու մաքուր կատարումները,որպեսզի հասկանալ, թե ինչ ոգևորությամբ են երեխաները պատրաստվել
ցուցադրելու իրենց շնորհքն ու կարողությունները:

Դպրոցի մանկավարժների առաջարկությամբ յուրաքանչյուր տառի ուսուցմանը զուգահեռ,երեխաներն իրենց հայեցողությամբ տարբեր նյութերով ձևավորել էին տվյալ տառն ու հավաքածու պատրաստել:  Հանդեսի վերջում նրանց էլ հանձնվեց մեսրոպյան տառերը' մեկ փաթեթով,  մանկավարժների հետ լուսանկարով ու տառաճանաչության վկայականով:
Բոլորը  ներկաները' թե մանկավարժները,և թե  ծնողները մեծ հպարտությամբ ու հուզմունքով հետևեցին հանդեսի ընթացքին, երջանիկ զգացողությամբ վայելեցին այդքան սպասված օրը. չէ որ երեխաները  թեև ծնվել են հայրենիքից  հեռու, բայց   մոտ են նրան իրենց ողջ հոգով ու սրտով:
Մայր Հայաստանում  կարող են վստահ լինել, որ  սփյուռքում ի շնորհիվ նվիրյալների մեծանում  են հայրենիքը սիրող ու նրա վաղվա օրով ապրող գեղեցիկ մի նոր սերունդ:

v_dp.JPG

Tags: Հոլանդահայ կայքեր, Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments