?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Արմեն Արմենակյանը (Arminak apstok)

Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովանավորությամբ ու ջանքերով կազմավորվում է մի նոր երգչախումբ' Սայաթ Նովա անվամբ: Այս մասին «Նիդերլանդական Օրագիր»-ը տեղեկանում է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու ֆեյսբուքյան էջից:

Նոր կազմավորվող խումբը հիմնականում կատարելու է հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր: Հիշյալ երգչախմբի խմբավարն է լինելու, փորձառու երաժիշտ, Նիդերլանդներում հայտնի Արմեն Արմենակյանը (Arminak apstok) , ով ելույթներ  է ունեցել տարբեր  երկրների, այդ թվում Նիդերլանդների Զվոլե, Դևենթր, Դրոնթե քաղաքների բեմերում:

Բոլոր նրանք, ովքեր ունեն համապատասխան երաժշտական ընդունակություններ  և ցանկություն  մասնակցելու նորաստեղծ երգչախմբի կազմավորմանն ու ձևավորմանը, կարող են կապ հաստատել «Սուրբ Հոգի» եկեղեցու  քահանա տեր Տարոն Թադևոսյանի հետ, կամ զանգահարել ցուցապաստառում նշված հեռախոսահամարներով: