?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մարտի 8-ին Ալմելոյի քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանին, քաղաքապետ տիկին Յոն Հերմանսի գլխավորությամբ՝ աշխատանքային այցով հյուրընկալվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալու Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքներին, քննարկելու եկեղեցու կապը մյուս եկեղեցիների, ինչպես նաև քաղաքապետարանի հետ: Քննարկվող հարցերի թվում էին նաև պատերազմող երկրներից գաղթած հայազգի բնակիչների կարգավիճակը, համայնքի, քաղաքապետարանի և այլ պատասխանատու կառույցների դերը այդ մարդկանց կրթությանը, ինտեգրմանն աջակցելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվեցին նաև երիտասարներին և ծերերին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Ալմելոյում գործող հայկական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ. ՀԱԵ վարչությունը,ՀԲԸՄ-ը, ՀՄԸՄ-ը, «Երևան» համայնքը, Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի( AGMA  ) ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց համատեղ աշխատանքի համաձայնություն հայ համայնքի և քաղաքապետարանի միջև:
Քանի որ օրը համընկավ Կանանց միջազգային տոնի հետ, հանդիպմանը ներկա կանայք եկեղեցու կողմից ստացան գեղեցիկ վարդեր: Իսկ հյուրասիրության ընթացքում բացի հայկական սուրճից և խմորեղեններից, ներկաները վայելեցին նաև հայկական կոնյակ:

Մանուկ Մկրտչյան


Լուսանկարներում' պահեր հանդիպումից: