Թվական` 19 մարտի 2016, ժամը 19.30-ին
Վայրը` Դակոտա թատրոն
Հասցեն` Zuidlarenstraat 57, 2545 VP Den Haag
Մուտքն ազատ է

Շաբաթ օրը, 2016 թ. մարտի 19-ին Հաագայում կանցկացվի Դակոտա թատրոնի Գարնանային փառատոնը։ Ցերեկը կլինեն զանազան միջոցառումներ երեխաների համար, իսկ երեկոյան թատրոնի սրահում կկայանա Դակոտա թատրոնի Ազատ Բեմ համերգը։
Այդ համերգում Հոլանդահայ Աբովյան մշակութային միության մանկապատանեկան խմբերը Սվետլանա Աղաջանյանի և Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ հանդես կգան հայկական երգով ու պարով։
Հավելյալ տեղեկությունների համար (հոլանդերենով) տես Դակոտա թատրոնի կայքէջում։
|