niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մրցույթ` բացահայտելու Եվրոպայի սփյուռքները պատկերող լավագույն լուսանկարները

Մասնակիցները պետք է լուսանկարի միջոցով ցույց տան մի բան, ինչը խորապես բացահայտում է իրենցսփյուռքյան ինքնությունը: Լուսանկարը տեղադրելով Եվրոպայի քարտեզի վրա՝ GoPro տեսախցիկ շահելու և իրենց լուսանկարները Եվրոպական խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն կստանան:

Փետրվարի 1-ին «Սփյուռքների Եվրոպա» ծրագրի շրջանակներում մեկնարկում է մրցույթ` գտնելու այն լուսանկարը, որը լավագույնս պատկերում է Եվրոպայում հայկական, հրեական, գնչուական և ասորական սփյուռքի կյանքն ու ժառանգությունը: Ինչպես ծրագիրը, այնպես էլ մրցույթը համատեղ նախաձեռնել են ՀԲԸՄ Եվրոպան, «Պիրեն Ամենցան» և Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը:

Մրցույթը բաց է բոլորի համար, և լուսանկարները պետք է վերբեռնել www.europeofdiasporas.eu կայքում: Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը 2016թ. մարտի 31-ն է:

Այս մրցույթի նպատակն է օգնել Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքերի տեղակայմանը քարտեզի վրա: Սփյուռքյան համայնքները ճանաչելի են ոչ միայն իրենց գծած սահմաններով, այլև եվրոպական հանրության մեջ իրենց ներդրմամբ` ներառյալ նշանավոր հուշարձաններն ու ազդեցիկ անհատները:

Լուսանկարը մրցույթին ներկայացնելու համար պարզապես հետևեք այս 3 քայլերին.

1. Հետևեք “A Europe of Diasporas” էջին` Ֆեյսբուքում:

2. Մինչև 2016թ. մարտի 31-ը կայքում վերբեռնեք լուսանկարը, որը պատկերում է տեղ, անհատի կամ պահ, որը խորապես առնչում է հայկական, հրեական, գնչուական կամ ասորական ինքնությանը:

3. Անվանեք լուսանկարը, տեղադրեք այն Եվրոպայի քարտեզի վրա և հակիրճ պատմեք դրա պատմությունը:

«Ձեր լուսանկարի թերությունները փնտրեք Ձեր մեջ, քանի որ մենք տեսնում ենք այն, ինչ  որ ենք»: (Էռնեստ Հաաս)

Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ, գրեք մեզ info@europeofdiasporas.eu հասցեով:

Այս մրցույթը բաց է 18 տարին լրացած բոլոր անձանց համար` անկախ իրենց բնակության երկրից: Մրցույթին մասնակցելու նախապայմանների և տեխնիկական մանրամասների մասին ավելին կարող եք իմանալ` կարդալով ընդհանուր դրույթներն ու պայմանները:

«Սփյուռքների Եվրոպա» ծրագրի մասին. «Սփյուռքների Եվրոպա»-ն եվրոպական ծրագիր է և առաջին քայլն է Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքների ցանց ձևավորելու ուղղությամբ: Այս ցանցը նպատակ ունի հաստատելու այն գաղափարը, որ սփյուռքները դարեր շարունակ եղել են Եվրոպայի պատմության մի մասը և  կարևոր արժեք են ներկայացնում: Ծրագիրը նպաստում է այն գաղափարի տարածմանը, որ սփյուռքյան ինքնությունները իրավասու և արժեքավոր լինելու համար անհրաժեշտություն չունեն կապված լինելու որևէ տարածքի կամ ազդեցության աղբյուրի հետ:

«Պիրեն Ամենցա»-ն գնչու և ոչ գնչու կամավորների և կամավորական ծառայություն իրականացնող կազմակերպությունների ցանց է, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության, երկխոսության և շփման հնարավորություններ` մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու այլատյացությանը:

Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը բազմակարծիք, ներառական և ոչ կուսակցական կազմակերպություն է, որը աջակցում է Եվրոպայում հրեա ուսանողների միություններին և ներկայացնում նրանց միջազգային ինստիտուտներում և կազմակերպություններում:

ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանհամաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում:

Tags: լուսանկարներ. կոնկուրսներ. սլաիդներ, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments