?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry




Նիդերլանդների Թագավորությունում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների ուշադրությանն ենք ներկայացնում այն, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը Երևանում կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`«Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից: Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:

Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների, ղեկավարների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները, կամ համապատասխան
կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները :
Մասնակցության ցանկության ու լրացուցիչ հարցերի  դեպքում կարող եք կապվել  մեր օրագրին: