Տարբեր խմբակցությունների պատգամավորներ փաստել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցություններն անարդյունք են մնացել:Նրանք նախարարին խնդրել են բացատրել` վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությունը, ինչպես նաև նոր իրավիճակը' ներկա հրադադարի ռեժիմի պայմաններում:
չափազանց մտահոգիչ է համարել զարգացումների նման ընթացքը: Բռնություների կանխման ու մեղավորին բացահայտելու համար Հաստատել է այն միտքը , որ քանի դեռ գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ հնարավոր չէ գտնել բռնությունների վերսկսման բուն պատճառը, պարզել թե, ով է խախտել հրադադարի ռեժիմը: Այժմ այդ գործով զբաղվում է ԵԱՀԿ փաստահավաք խումբը, որը հետաքննում է եղելությունը: Անրադառնալով հարևան երկրների դերակատարությանը նրա կարծիքով առայժմ կոնկրետ ոչինչ հայտնի չէ' չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին խաղաղության կոչելուն, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։
Կունդերսի կարծիքով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ներկա ճգնաժամն արդյունք է կողմերի անպտուղ ու երկարատև դիվանագիտական բանակցությունների:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գլխավոր դերը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, բայց այս գործընթացում այնուհանդերձ որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար: Հատկանշական է, որ նախարարների խորհրդի առաջիկա նիստին, որին մասնակցելու են Եվրոպայի արտաքին գերատեսչության ղեկավարները նախագահելու է Նիդերլանդները' ի դեմս։ Կունդերսի: Համաձայն Նիդերլանդների խորհրդարանի այս նիստի հանձնարարականի նրա ուշադրության կենտրոնում պետք է լինի, առաջին հերթին կողմերին համաձայնության կոչելը շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կազմակերպելու վերաբերյալ: