բոլորս Արցախ ու Հայաստան ենք...
Հավատացեք,արդեն հաղթել ենք ու հաղթելու ենք

Այսպիսով աշխարհով մեկ տարածվեց Իվետայի այն խոսքերը, որով Հայաստանը խաղաղություն է ուզում' հետևաբար Արցախի հարցը առկախ է խաղաղությամբ լուծվելու:
Արդեն վաղը' մայիսի 14-ին փառատոնի եզրափակիչ փուլն է:
Անկասկած, միջազգային տարբեր հեռուստակայանների մեկնաբաններ միլիարդավոր հեռուստադիտողների ուշադրությունը կսևեռեն այս հետաքրքիր միջադեպի վրա, այն մասին թե ինչու՞ հայ մասնակիցը ծածանել է մրցույթում արգելված չճանաչված հանրապետություններից հենց Արցախի դրոշը (արգելված դրոշների ցանկում են եղել Կոսովոյի, Լեռնային ղարաբաղի,Ղրիմի,
Պաղեստինի,Դոնեցկի ժող. հանրապետության,Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության,Բասկերի երկիրի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ,Իսլամական պետության դրոշները):

Հենց մայիսի 14-ին, «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչին «LoveWave»-ի երգի սիրո ալիքներով մենք պետք է մեկտեղվենք ու կրկնապատկենք մեր համերաշխությունը' առ Արցախ ու Հայաստան , մեր հզոր հայկական շնչով տարածենք «LoveWave»-ի սիրո ալիքներն ամբողջ աշխարհում:Այս միասնությունը մենք պետք է ապահովենք մեր քվեարկությամբ' հանուն Արցախի ու Հայաստանի, ի հեճուկս Ադրբեջանի: Նիդերլանդահայերը վաղուց ապացուցել են, որ դա կարող են: ՈՒրեմն պատրաստ ենք...

