Բելգիահայ մի խումբ արվեստագետներ' երաժիշտներ, ասմունքողներ , պարային համույթներ ու անհատ կատարողներ Բրյուսելում մայիսի 27-ին նախաձեռնել են համերգ, որի հասույթը կտրամադրվի Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վիրավորված և զոհված մարտիկների ընտանիքներին: Միջոցառումը նախաձեռնել է «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությունը (նախագահ Արտակ Սերգոյան): Այն կրելու է «Քե´զ համար, հայ զինվոր» խորագիրը: Համերգը տեղի է ունենալու Բրյուսելի Հայ տանը Rue du Gaz- 83 հասցեում, փոստային տարբերանշանն է 1020: Համերգը դիտել ցանկացողները կարող են տոմսերի համար զանգահարել +32 (0)4879 99997 հեռախոսահամարով:
Համերգ-երեկոն վարելու է Լևոն Զնաբերդցին:
Համերգի տոմսն արժե ընդամենը' 10 Եվրո:
Մի շարք լրատվամիջոցներ' այդ թվում «Հայերն այսօր»-ը հանդես են գալիս որպես ինֆորմացիոն հովանավորներ:
Բարեգործական համերգ-երեկո Բրյուսելում
-
Ամենուր հաջողության գրավականը աշխատանքն է
Նիդերլանդահայերը Որպես Նիդերլանդների բնակիչ՝ Հայաստանի ընկեր-հարազատների հետ խոսելիս հաճախակի ենք լսում՝ «Ձայնդ տաք տեղից է գալիս, Եվրոպայում…
-
Ապրիլ ամսվա օրագրի լուրեր
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 8 Ապրիլ Շնորհակալություն ենք հայտնում «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան…
-
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից
Շուրջ 1 տարի ապրելով Նիդեռլանդներում (հունիսին կլրանա ուղիղ 1 տարին), տեսնում եմ և վերլուծում սոցիալական շատ խորը…
- Post a new comment
- 0 comments
- Post a new comment
- 0 comments