niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայազգեստ Մաստրիխտը

  Արտակ Մանուկյան                                                                                                                                                                 
Արտակ Մանուկյանը ապրում և ստեղծագործում է
Մաստրիխտում, դասավանդում է տեղի կիրակնօրյա
դպրոցում, գրում է պոեմներ, բանաստեղծություններ,
ապրում  հայաշատ Մաստրիխտի առօրյա կյանքով,
ուրախանում համայնքի հաջողություններով ու ձեռքբերումներով:


2016 թվականի մայիսի 15-ին  Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքը հայկական շունչ ու ոգի էր ստացել: Այդ օրն անգամ արևն էր հայեցի օծվել և հայառատ շողերով ջերմացնում էր բոլորիս սրտերը: Մայր հայրենիքում և Արցախում այս օրերին ծավալված խիզախապայքարի ոգին միավորել էր եվրոպաբնակ հայերիս Նիդերլանդների այս գողտրիկ անկյունում, որպեսզի օտար հողում ևս մեկ անգամ ծածանեինք եռագույնը, հնչեցնեինք մեր ազատության և անկախության հիմնը ու աշխարհին ցուցանեինք մեր ստեղծագործ ու արժեքներ հիմնող բազկի զորությունը: Քանի որ մայիսի 15-ը համընկնում էր ծագումով հայ՝ Նիդերլանդներում քրիստոնեության նախահայրի ՝ Սուրբ Սերվատիուսի ամենամյա ավանդական տոնին, այդ կապակցությամբ Մաստրիխտի «Անի» հայ համայնքը և «Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը նախաձեռնել էր ՍԲ․Սերվատիուսի Բազիլիկի բակում 11001922_707456009363320_2470870898826271963_artak.jpg
մայր հայրենիքից բերված աստվածաշող խաչքարի տեղադրման և օծման արարողությունը: Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինչպես հայ ,այնպես էլ հոլանդացի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և հոգևորականներ, այդ թվում Մաստրիխտի քաղաքապետը, Լիմբուրգ նահանգի մարզային խորհրդի նախագահը, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, ինչպես նաև հայ համայնքների ղեկավարներ և եվրոպական տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրեր: Ինչպես նշեց Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհրդի ղեկավար Լևոն Սարգիսը ,խաչքարի տեղադրումը ևս մեկ անգամ հաստատում ու ամրապնդում է հայ և հոլանդացի ազգերի միջև առկա բարեկամությունը: Բացի խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությունից մայիսի 15-ը Մաստրիխտում նշանավորվեց ևս մեկ համահայկական միջոցառմամբ՝ ամենամյա համահայկական-եվրոպական ֆուտբոլային խաղերի անցկացմամբ: Եվրոպայի տարբեր անկյուններից ժամանած թիմերը մրցաշարը իսկական ֆուտբոլային տոնի վերածեցին: Կրկին ծածանվեց եռագույնը, հնչեց մեր օրհներգը և հայեցին սավառնեց Նիդերլանդների երկնքում: Ֆուտբոլային մրցաշարի ավարտից հետո Մաստրիխտի հայկական սրահում տեղի ունեցավ հաղթող թիմերի և լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Իրականում այդ օրը բոլոր թիմերն էին հաղթող, բոլորս էինք հաղթող և պարտվողներ չկային, քանզի կարևորն այն էր, որ ևս մեկ անգամ օտար հողում համախմբվեցինք իրար շուրջ՝ մեր միասնականությամբ մեր ազգի հզորությունը ցուցանելու միտումով: Պարգևատրման արարողությունից հետո սկիզբ դրվեց խնջույքին հայտնի երգիչ Վրեժ Սահակյանի հայաոգի երգերի ներքո: Օրն իրոք հայազգեստ էր և Մաստրիխտի երկնքում հիրավի փայլեց եռագույն արևը՝ իր հայառատ շողերով ջերմացնելով բոլորիս հոգիները: Մեր երախտիքն ու շնորհակալությունը Մաստրիխտի «Անի» հայ համայնքին և «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհրդին ՝ Լևոն Սարգիսի ղեկավարությամբ՝ մայիսի 15-ը մասնակիցներիս համար յուրահատուկ դարձնելու համար:
Մաստրիխտ
22 մայիս 2016 թվական
processie-maastricht-08_26995380146_o.jpgprocessie-maastricht-05_26995382996_o.jpg
Tags: Հոլանդահայ կայքեր, Նամականի, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments