
Կարինե Քլյանը հայ լսարանի համար հաճույքով և մեծ ցանկությամբ հակված է կազմակերպել հատկապես մշակութային միջոցառումները, մարդկանց ներկայացնել սեփական ժողովրդի արժեքները:

Ինչպես գտնում է Կարինեն' նիդերլանդահայերը ավելի շատ կարիք ունեն մայր հայրենիքից եկած մշակույթին:
Եվ ահա հերթական անգամ Ամստերդամի Mozaïek թատրոնում պրեմյերա է' կայացավ «ԴՈՆ ԺՈՒԱՆՆԵՐԸ ՄԱՐՍԵԼՈՒՄ» կատակերգական ներկայացումը: Ինչպե՞ս անցավ ներկայացումը, այն ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը...
Այս ներկայացման շուրջ Նիդերլանդական Օրագրի թղթակից Մարիշա Շիկը' դերասաններ Հրանտ Թոխատյանի,Ռաֆաել Երանոսյանի հետ արդեն ներկայացրել է հարցազրույցներ:
Հաճախ կազմակերպական հարցերը մնում են ստվերում' վարագույրի հետևում: Հանդիսատեսը գոհ, կամ դժգոհ է լինում միջոցառումից: Քավ լիցի, Կարինեի կազմակերպած միջոցառումներն անցնում են լեցուն դահլիճներում, հանդիսատեսն էլ միշտ գոհ է լինում:
Ինչպե՞ս են կազմակերպվում նման կարգի միջոցառումները: Այս և նման այլ հարցերի պատասխանները' Կարինե Քլյանի հետ հարցազրույցների շարքը եզրափակում է Մարիշա Շիկը:
(հիշեցնենք, որ, «Նիդերլանդական Օրագիր»-ը հանդիսանում էր ներկայացման գլխավոր լրատվական հովանավորը)։