?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

(без названия)
Արցախի վրա սանձազերծած Ադրբեջանի հանկարծահաս հարձակումը հայկական իրականության մեջ շատ  հարցեր ստիպեց վերանայել ու սրբագրել, բացթողումները սթափ շտկել ու էլի ,էլի բազում մեծ ու փոքր խնդիրների վրա ուշադրություն սևեռել: 4 օրյա դաժան  պատերազմի դրոշմը կնիքվեց նաև սփյուռքի բնականոն կյանքին և շատերն իրենց հնարավորության չափով ձեռք մեկնեցին հայրենիքի ամենաթանկ հատվածին' Արցախին: Անմասը չմնացին Նիդերլանդների տարբեր քաղաքների հայ համայնքներ: Նրանք  արդեն հանդես են եկել օգնության տարբեր կարգի նախաձեռնություններով:  Հյուսիսային Հոլանդիայի Ալկմար, Հերհուխովարդ և Կաստրիկում քաղաքների բնակիչների նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը: Նախագահ է ընտրվել Ալիսա Մովսիսյանը, ով փորձել է Նիդերլանդներում օգնությունները համակարգող  միասնական կառույցի շուրջ  համախմբել տարբեր կազմակերպությունների, նրանց միավորել  միասնական գաղափարի շուրջ: Բանակցություններ են վարվել տարբեր հայկական կազմակերպությունների հետ, շատերն առայժմ համաձայնություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել և միմյանց օժանդակել ամենատարբեր հարցերում:
(без названия)
Արցախին  օգնող նորաստեղծ անձնաժողովը գործունեությանը զուգահեռ նաև կազմակերպչական բնույթի աշխատանքներ է իրականացնում, ընթանում են պաշտոնական գրանցման և հաշվեհամարների բացման ընթացակարգերը: Կապ է հաստատվել  Արցախի կառավարության կողմից ստեղծված օգնություններն համակարգող հանձնաժողովի նախագահ Ժիրայր Միրզոյանի հետ, ով ողջունել է հոլանդահայերի նախաձեռնությունը: Օգնության պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը: ՈՒսումնասիրվում է Հայաստանին օգնող հոլանդական մյուս կազմակերպությունների փորձը:
Բարեգործական առաջին ձեռնարկը «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը իրականացրել է  2016. հունիսի 19-ին:
Այդ օրը հավաքվել էին 100-ից ավելի հայ համայնքի անդամներ, ովքեր բարեգործությանը զուգահեռ ծանոթացան միմյանց հետ,բացօդյա խնջույքի սեղանի շուրջ մոտիկից  շփվեցին իրար հետ, մասնակցեցին մարզական խաղերի ու խոստացան նման ազգօգուտ հավաքներ հաճախակի կազմակերպել:
«Աջակցենք Արցախին» հանձնաժողովի 2-րդ միջոցառումը ' հունիսի 26-ին Կաստրիկում քաղաքի Maranatha եկեղեցու հետ համատեղ  էր: Եկեղեցին նախօրոք հուշաթերթիկ էր տարածել, որով հայտնել էր բարեգործական ձեռնարկի մասին' զետեղելով  Արցախի ու նրա ազատատենչ ժողովրդի պայքարի մասին մանրամասը տեղեկություններ: Հուշագրավ է, որ  անակնկալ  կերպով դրամահավաք էր կազմակերպել  մեկ  այլ' Wittekerkje Dijk en Duin եկեղեցին:
(без названия)
Այդ օրը սպառվել է հայ կանանց  բարեգործական ակցիայի շրջանակներում պատրաստված ամբողջ համեղ քաղցրավենիքը:
«Աջակցենք Արցախին» նորաստեղծ կազմակերպության ղեկավար Ալիս Մովսիսյանի խոսքով' իրենց հանձնաժողովի կազմակերպած առաջին երկու ձեռնարկները կարելի է հաջողած համարել.
«Վստահ կարելի է ասել,- նշում է Ա.Կիրակոսյանը, որ մարդիկ ոգևորված են,  որ կարողանում են օգտակար գործ անել Արցախի համար:
Օրինակ՝ մեր հայրենակիցներից մեկը 1000 բացիկի տպագրության բոլոր ծախսերը  իր վրա  է վերցրել, իսկ Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցի սաները պատրաստակամություն են  հայտնել իրացնել այն»:
Առաջին օգնությունը Արցախ կհասցվի առաջիկա' օգոստոս ամսին:
Անելիքներն էլ շատ են: Տեղում  պետք է ճշտել  իրավիճակը, գտնել վստահելի մարդկանց, ովքեր մշտական կապի մեջ կլինեն համապատասխան կողմերի հետ,  կկազմեն ծանր պայմաններում ապրող ընտանիքների ցուցակներ, քանի որ հանձնաժողովի հետագա օգնությունը' կախված իրավիճակից, հիմնականում ուղղված է լինելու Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող  ընտանիքներին ու սահմանապահ զինվորներին:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց նպաստն ունենալ այս հարցում
կարող են զանգահարել տիկին Ա. Մովսիսյանին' 06-24255169 հեռախոսահամարով, կամ գրել
commissie.steun.Artsakh@hotmail.com էլ. հասցեին:
  Հանձնաժողովի աշխատանքներին ու հաշվետվություններին կարող եք հետևել  մեր օրագրում, կամ  կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
«Նիդերլանդական Օրագիր»