?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Քրիստինա Տեր Ստեփանյանը ծանոթ է մեր ընթերցողին: Հալեպյան պատերազմի ճիրաններից ստիպված Քրիստինան խաղաղության  խարիսխ է գցել հյուրընկալ Կանադայում' որտեղ էլ աշխատում և ստեղծագործում է: Ներկայացնում ենք նրա վերջին ստեղծագործություններից:


***
Եւ արդեօք կա՞յ բան աշխարհի մէջ որ աւելի հեշտ է

Անձրեւէն այս գեղեցիկ ՝

Եւ ան ի՜նչ աղուոր կը փորագրէ իր պատկերը պատուհանին այս՝,

Եւ կը գեղեցկացնէ տեսքը անոր կաթիլ առ կաթիլ.

-Հաւատա՜լ այն ինչ որ կ’ուզես ,

Անցածը՝, ներկան կամ դեռ այն ինչ որ չեղաւ,

Ի՜նչ հեշտ է եւ գերագոյն է զգացմունքներուն ,

Երբ ինծի կը սիրէ ան եւ ես մի՜այն կը հաւատամ ՝.

Ինծի կը նայէ ան`

Եւ ես հաւատալով ՝կ’առնեմ աչքերէն ուզածը իմ ՝

Որ անցեալն է , ներկան՝ կամ երբէք չեղաւ ան...

28/03/2015

Եւ բարձրացաւ աւե՛լի այս անգամ ՝

Երկա՜ր տարիներու երգը այդ աղուոր ՝

Որմով հոգիս ողողուած իր հուզմունքէն կուլայ

Գիշէր է ՝ցո՜ւրտ է՝

Եւ կրկին ան քովս չէ .......

8/03/2015

Այդպէս հմայած էր գիշերը խաղաղ ,

Պատկերին՝ որ չունէր անուն ,

Եւ շլացուցի՜չ էր շողշղացող շողերի՜ նման ՝.

Միմիայն երկու հատ էր՝ եւ երկուքը աւե՛լի գեղեցի՜կ էր

Քան՝ բունջ մը ծաղիկներ .

Աւելի գեղեցի՜կ էր այդ երկուքը .

Ինծի չէին՝ բայց հրճուանքով դիտեցի զանոնք այդ գիշեր,

Եւ Հրճուանքս կը բարձրանար որքան զանոնք կը գեղեցկանային.

Աչքերուս առջեւը կար այդ երկուն

Եւ Երկուքը աւելի գեղեցիկ էր ,քանի միայն երկու էր, քանի զո՜յգգ

Զոյգուած երկու սիրահարի նման

Գլխերը իրենձ մօտ զիրար

Զո՜յգ էին -

.

Ինծի չէին բայց պիտի մնային իմս յաւիտեան .

Եւ չէ որ ամէն ինչ չէ տիրանալ

Այլ քիչով միայն շատ բան ունենալ :

28/03/2015