?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ամյակին ԸՆԴԱՌԱՋ

Միշտ էլ Հայաստանի անկախության տարելիցների առիթով դեսպանատան կազմակերպած միջոցառումներն անցնում են բացառիկ կազմակերպված ու պատշաճ մակարդակով: Ելույթ ունեցող կոլեկտիվներն էլ ճանաչում ունեն Հայաստանում և միջազգային արենաներում ելույթի մեծ փորձ: Բավական է հիշել «Կարին» ազգագրական Թ.Ալթունյանի անվան երգի պարի խմբերի ելույթները...
Բացառիկ կազմակերպված միջոցառում, որտեղ կարող եք հաճելի երեկո անցկացնել:


Սեպտեմբերի 28-ին,
ժամը 19:00-ին(հասցե`de Rijswijkse Schouwburg,
Generaal Spoorlaan 10, 2283 GM Rijswijk):


Սեպտեմբերի 30-ին,
ժամը 19:00-ին,Մաստրիխտի ՍԲ Կարապետ
Եկեղեցիում (հասցե`Potterieplein 50.6216VB Maastricht):




Սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի կապակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Հաագայում կազմակերպվում է «Հայաստանի փոքրիկ երգիչները» համույթի համերգը:
Ավելի քան երկու տասնամյակ աշխարհի տարբեր անկյուններում
համերգներով հանդես եկած, հմուտ խմբավար Տիգրան Հեքեքյանի
ղեկավարությամբ հազարավոր ունկնդիրների սրտերը գերած հայ փոքրիկների զրնգուն ձայնն առաջին անգամ կհնչի Նիդերլանների հողում`խորհրդանշելով Հայաստանի քառորդդարյա անկախությունն ու այդ անկախության գրկում ծնված ու մեծացած սերունդը:
Համերգը տեղի կունենա չորեքշաբթի`սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին,
Ռայսվայկի Սխաուբուրգ համերգասրահում (հասցե`de Rijswijkse Schouwburg,
Generaal Spoorlaan 10, 2283 GM Rijswijk):

Տոմսերի համար նախորոք դիմեք տեղի հայ համայնքին: Տոմսերի վաճառք է նախատեսվում նաև համերգասրահի տոմսարկղից:
Knipselhaypoq.JPG