niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հոլանդիայում հայերի նկատմամբ խռովություն հրահրողը կկանգնի դատարանի առջև:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հոլանդիայում նման դեպք առաջին անգամ է, երբ հայատյաց կեցվածքով հանդես եկողը կանգնում է դատարանի առջև:

Մաթո Հախվերդյանի ներկայացմամբ` դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ թուրքերը Ալմելո քաղաքում մեծ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ  Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի: Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել մի քաղաքացի, ով ասել է, թե Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը:

«Այդ ցույցի ժամանակ նրանք օսմանական տարազներով ելույթ ունեցան՝ ասելով, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել: Այդ անձը, ով հնչեցրեց Ղարաբաղը հայերի գերեզման դառնալու մասին հայտարարությունը,  Հաագայում գործող թուրք-ադրբեջանական մի կազմակերպության նախագահն է: Այն ժամանակ բողոք ներկայացրեցինք, ամբողջ նյութերը տրամադրեցինք դատախազությանը: Երկու տարի այդ ամբողջ նյութերը մանրակրկիտ ուսումնասիրվեցին, երկու անգամ թուրքերենով հնչած ելույթները թարգմանվեցին տարբեր մարդկանց կողմից: Եվ ահա, նյութերն ուսումնասիրելուց հետո դատախազությունը գտնում է, որ հայերի դեմ արարք է գործվել, որը պատժելի է: Հիմա դատախազությունը որոշել է լսել այդ մարդուն, բայց խնդիրն այն տրամաբանության մեջ է, որ գործը դատարան է հասնելու»,- ասաց Մաթո Հախվերդյանը:

Վերջնական որոշումը դատավորինն է, հնարավոր է ազատազրկում սահմանվի, հնարավոր է՝ դրամական փոխհատուցում կամ տուգանք: Մաթո Հախվերդյանի խոսքով` դա, իհարկե, կարևոր է, սակայն, այն, որ նման հայատյաց հայտարարության համար ադրբեջանցին կկանգնի դատարանի առջև, դա արդեն լուրջ քայլ է:

«Կարևորը երևույթն է: Դա նշանակում է, որ այսուհետ նման հայտարարություններ անողը կկանգնի դատարանի առջև: Այսինքն` այս դեպքը զսպող գործոն կարող է լինել: Նման գործընթաց Հոլանդիայում առաջին անգամ է տեղի ունենում և կարող է նախադեպ լինել ինչպես Հոլանդիայի, այնպես էլ այլ եվրոպական երկրների համար»,-ասաց Մաթո Հախվերդյանը՝ նշելով, որ խռովություն հրահրող այդ անձնավորությունը նույն հայտարարությունն արել է այս տարվա ապրիլին, ղարաբաղյան դեպքերով պայմանավորված անցկացվող բողոքի ցույցի ժամանակ:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական լոբբիի աշխատանքին՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ որոշակի ակտիվացում է նկատվում, սակայն ադրբեջանցիներն աչքի են ընկնում սուտ տեղեկություններ տարածելով, չեղած բանն ուռճացնելով:

« Օրինակ` խորհրդարանի կողքը մի սրահ կա, որտեղ կարող են տարբեր կազմակերպություններ հանդիպումներ կազմակերպել, լրատվամիջոցների հրավիրել և դա ամենևին կապ չունի խորհրդարանի հետ:  Ադրբեջանցիները երբեմն վարձում են այդ սրահը և ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն տարածում, թե խորհրդարանում Խոջալուի հարցով ցուցահանդես են կազմակերպել: Մեկ այլ դեպք, երբ ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն էին տարածել, թե հայերը իրենց ակումբը ջարդել են: Դիմեցինք ոստիկանությանը,  պարզվեց, որ նման բան չկա: Իսկ իրենց լրատվամիջոցներով այդպիսի կեղծ լուրեր են տարածում»,- հավելեց Մաթո Հախվերդյանը:

Tags: հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments