?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Գետին են բախվել Ռուբինզոնը, օդաչուն և կովը,
վերջին երկուսը չեն տուժել





Ավստրալիայում'  Կվիսլենդի նահանգում, կովի հետ բախման արդյունքում Robinson R22 տիպի ուղղաթիռ է կործանվել: Այդ մասին հայտնում է Brisbane Times-ը: Վթարը տեղի է ունեցել Կոեն քաղաքի հարավում: Երկեղանի ուղղաթիռը վարող օդաչուն շատ է մոտեցել իր նախիրին, որի հետևանքով կովի եղջյուրը մխրճվել է մեքենայի կորպուսին: Օդաչուն փորձել է մանեւրելու միջոցով ազատել կենդանուն, արդյունքում կորցրել է վերահսկողությունը:
ՈՒղղաթիռը կոշտ վայրեջք է կատարել և բոցավառվել: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, բայց ուղղաթիռից այլևս բան չէր մնացել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը այս պատմության միակ "տուժողը" ուղղաթիռն է' թե օդաչուն և թե կովը վթարի հետևանքով չեն տուժել:
Ավստրալիայում Robinson R22 տիպի թեթև ուղղաթիռները հաճախ են կիրառում անասնապահության մեջ փռված տարածքներով ցվրված նախիրը մեկտեղելու և տուն տանելու համար: Ռոբինզոններ վարող հովիվները թռնում են ցածր և ընթանում դանդաղ, որպեսզի կառավարեն երամակը: BBC-ին հենց այս հանգամանքով է բացատրում, որ առնվազն 10 ուղղաթիռ և նրանց օդաչուներ մահվանն ելքով բախվում են գետնին: