niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Սեպտեմբերի 6.բողոքի ցույց Հաագայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց

(ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ)
Բոլոր լրատվական միջոցներին թույլատրվում է անարգել օգտագործել այս խորագրի տակ գտնվող լուսանկարները:

Անհրաժեշտության դեպքում գրեք dear.press@yandex.ru հասցեին,անշահախնդիր պատրաստ ենք կատարել Ձեր պահանջմունքները:


ՀՅԴ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաագա, 6 Սեպտեմբեր 2012 թվական: ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը սեպտեմբերի 6-ին Հաագայում, Հունգարիայի դեսպանության առջև կազմակերպեց բողոքի ցույց՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու փաստի առնչությամբ: Մոտ 7 տասնյակի հասնող ցուցարարներ հավաքվել էին Հունգարիայի դեսպանության առջև, իրենց ձեռքին ունենալով ցուցապաստառներ հետևյալ գրություններով՝

-Հունգարիայի արդարադատությունը վաճառքի է հանված,

-Եվրոպական արժեքները<(ավելի փոքր են քան)նավթը,

-Հունգարիան նավթի սովով է տառապում,

և այլն: Ցուցարարները հնչեցնում էին «Ամոթ Հունգարիային», «Արդարություն՝ Գուրգեն Մարգարյանի համար», «Սաֆարովը պետք է բանտ վերադառնա» և այլն լոզունգները: Ժամը 12:30-ին Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությանը ընդունեց դեսպան Սումեխին և ներկայացրեց հայության համար անընդունելի՝ Հունգարիայի իշխանությունների տեսակետը այն մասին, որ Հունգարիան գործել է միջազգային օրենքներին համապատասխան:

Պատվիրակությունը հայտնեց պարոն դեսպանին, որ եթե Հունգարիան իսկապես զղջում է կատարվածի համար, ապա կարող է այն իրական քայլերով ապացուցել, օրինակ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումով: Դեսպանի պատասխանը այն էր, որ Հունգարիան պահպանում է չեզոք դիրք և չի միջամտի այս հակամարտությանը: Հայ Դատի ներկայացուցիչը պատասխանեց, որ Հունգարիան արդեն միջամտել է հակամարտությանը այս խայտառակ արարքով:

Դեսպանը խոստացավ Հայ Դատի հանձնախմբի նամակը նաև գրավոր, պաշտոնապես պատասխանել:

Ցուցարարները շարունակեցին բողոքի արտահայտությունները մինչև ժամը 13:30: Հանրահավաքի փակումից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակ սպա՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակը: Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց հանրահավաքին մասնակցելու համար:

Լուսանկարները'  dear.press (Dear Angel կազմակերպության մամուլի բաժին)

Tags: Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Կարևոր, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments