niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ ծանր հիվանդությունից հետո, ուժերի ծաղկման բուռն շրջանում կյանքից անժամանակ հեռացավ  Նիդերլանդների հայկական համայնքի  ճանաչված ներկայացուցիչներից մեկը'  պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը:
Մահվան չարագուշակ գույժը անսպասելի հարված էր նիդերլանդահայ համայնքին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են:
 Մարտուն Էլբակյան մարդը, որքան խստապահանջ ու սկզբունքային, այնքան էլ ընկերական  ու  մարդկային էր իր սաներին, նրան շրջապատի մարդկանց: Նա ջանք չէր խնայում իր գիտելիքները փոխանցել բոլոր նրանց ովքեր սովորելու բան ունեին'  առաջին հերթին իր դպրոցի սաներին: Ընդհանրապես սիրում էր  հանդիպել երիտասարդների հետ, երկար զրուցել կյանքի ու գիտության շուրջ, խոսել ազգային և այլ թեմաների մասին: Չէր սիրում, երբ  հանդիպում էր անարդար երևույթի, րոպե առաջ աշխատում էր արմատախիլ անել անարդարության սերմերը:  Հակառակ' մանկան պես ուրախանում էր, երբ տեսնում էր իր աշխատանքի արդյունքը, երբ գնահատում էին նրա  անգնահատելի աշխատանքը:
Մեկ տասնյակից ավելի տարիներ  էր, որ Մարտուն Էլբակյանը հաստատվել էր Նիդերլանդներում: Եղել է Հերթոգենբոս քաղաքի Կոմիտասի անունը կրող  հայ համայնքի  հիմնադիրներից մեկը և  ղեկավարել այն:  Այնուհետև  նա իր ողջ կարողություները  ներդրել  է' դասավանդելով իր հիմնած դպրոցում: Արդյունքն ուշացնել չի տվել:
«Սովորել ողջ կյանքի համար» կրթա- ուսումնական ամենամյա համապետական փառատոնում Մարտուն էլբակյանը  ճանաչվել է Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն ՈՒսման վարպետներից մեկը : Փառատոնի  52 էջանոց  հուշագրքույկի  երկու էջերում ներկայացված է  եղել պրոֆեսոր Էլբակյանի կենսագրության,նրա անցած ուղու աշխատանքային գործունեության ու փորձի  մասին մանրամասը տեղեկություններ:
 Հատկանշական է, որ նման կոչմանը  արժանանացել էին նրանք, ովքեր իրենց բնագավառներում լավ մասնագետներ լինելուց  բացի, ջանքեր են ներդրել մյուսներին էլ սովորեցնելու, օգնելու' առաջացած խնդիրները լուծելուն և դժվարությունները հաղթահարելուն:
Այս կապակցությամբ Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը անձամբ է հանդիպել և շնորհավորել  Մարտուն  Էլբակյանին:
Նրա մասին գրել է նիդերլանդական մամուլը:
Մարտուն Էլբակյանը «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպության ղեկավար-հիմնադիրն էր 2012 թվականից :Կազմակերպության հիմքում ընկած էր կրթական գործունեությունը, մասնավորապես բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցի գործունեությունը, հիշարժան տարելիցներին և տոներին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Մարտուն Էլբակյանը Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի հիմնադիրներից մեկն էր: Նա նաև մեծ ներդրում ունի փախստականների ինտեգրմանը նպաստող աշխատանքներում:
Մարտուն Էլբակյանն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց » մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան»:
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու անջնջելի հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների սրտերում:
Ցավակցում ենք Մարտուն Էլբակյանի ընտանիքին և հարազատներին' կիսելով այսքան ծանր վիշտը:
Նրա մի խումբ ընկերներ
«Նիդերլանդական օրագիր»
Հ.Գ- Դեռ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին էր, որ հարցազրույց ունեցանք Մարտուն Էլբակյանի հետ: Այն , որպես հիշատակի տուրք կրկին ներկայացնում ենք մեր ընթերցողին.
Tags: Այլ, Կարևոր, Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments