niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ալմելոյում միջոցառում կանցկացվի նվիրված Արցախին և հոբելյարներին



Կիրակի օրը ՝ նոյեմբերի 13-ին Ալմելոյի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում տեղի կունենա միջոցառում, որտեղ խոսվելու է Ալմելոյի հայ համայնքի կողմից նախաձեռնած   «Աջակցել Լեռնային Ղարաբաղին» ակցիայի գործողությունների մասին, որն իր բնույթով  նաև յուրովի արձագանք է «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» սփյուռքի նախարարության կոչին:
Զեկուցվելու է նաև թե Հոլանդահայերի կողմից ինչպիսի աջակցություն է ցույց տրվել Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժվածների ընտանիքներին:
Այդ օրը ներկայացվելու է նաև երկու հոբելյար: Տեսանյութերի միջոցով մասնակիցները ծանոթանալու են եկեղեցու հովիվ Տեր Մաշտոցի Հոլանդիայում ունեցած 5-ամյա գործունեությանը: նա ջանասիրաբար կատարել է իր աշխատանքը Ալմելո, Ասսեն, Առնհեմ և Մաստրիխտ քաղաքներում:
Մյուս հոբելյարը Մանուկ Մկրտչյանն է: Արդեն 10- տարի նա  մեծ սիրով ու ստեղծագործական ավյունով ղեկավարում է Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու կիրակնօրյա դպրոցը: Դպրոցի այսօրվա հաջողությունների համար մեծ է  Մանուկ Մկրտչյանի ավանդը, ներդրումը' մատաղ սերնդի կրթության ու հայեցի դաստիարակման գործում:
Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան կայքը այս առիթով  հրավիրում է բոլորին մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը:
________________________________


2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:
Tags: Հոլանդահայ կայքեր, հղումներ.կապ.համագործակցություն, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments