niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նամականիշ նվիրված տպագիր առաջին հայերեն Աստվածաշնչին

Նոյեմբերի 13-ին, Ամստերդամի Համալսարանի Հատուկ ժողովածուների սրահում մարվել է 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» թեմային:

«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նամականիշի վրա պատկերված է հայերեն լեզվով տպագրված առաջին Աստվածաշունչը, իսկ գեղաթերթիկը պատկերում է Աստվածաշնչի Ծննդոց գրքի աշխարհի ստեղծման տեսարանը:

Գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողության մասնակցել են Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանում քրիստոնեական կուսակցության անդամ Յոել Ֆորդեվինդը, Ամստերդամի համալսարանի խորհրդի նախագահ դոկտոր պրոֆեսոր Խիրթ Տեն Դամը, Նիդեռլանդներում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն Շահինյանը, Ամստերդամի Սբ. Հոգի Հայ առաքելական եկեղեցի, Սբ. Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրեն

Վահան Ավագյանը և Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար
Հայկ Ավագյանը:
Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ
Թողարկման օրը` 13 նոյեմբերի 2016թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 93,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 h.


os_haypost.JPG
Tags: Հետաքրքիր է, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments